15 страница18 июля 2019, 14:13

Մաս 14

Նիկայի կողմից

- Նիկա, արթու՞ն ես։
- Հա։
- Նիկա, գիտեմ սա քեզ դուր չի գա, բայց հարսի շորը բերել են։
- Իսկ դու չես ասե՞լ, որ ես հարսի շոր չեմ հագնելու։
- Այսինքն։
- Սովորական շոր։ Ու ոչ մի հայտնի մարդ չպետք ա լինի իմ հարսանիքին։
- Նիկա, ի՞նչ ես խոսում։
- Սեմ։ Դու ինձ ուզու՞մ ես երջանիկ տեսնես։
- Իհարկե։
- Ցավոք, ամբողջ կյանքդ չես տեսնի, բայց գոնե այդ մի օրը։ Ես երջանիկ կլինեմ, եթե հարսի շոր չհագնեմ, որովհետև ես միշտ մտածել եմ, որ սիրածս մարդու կողքին եմ լինելու սպիտակ, հարսի զգեստով, ոչ թե ամենալավ ընկերոջս։
- Զանգե՞լ ա դավաճանը։
- Եկել էր։ Ուզում էր քեզ հետ խոսա, չթողեցի։
- Ապրես։ Ոչ ոքի չթողնես։ Սեմ, գիտես ես ի՞նչ էի որոշել։
- Ապա։
- Ես երբեք չէի թողնի, որ իմ նախկին ամենալավ ընկերը ինձ մատով դիպչի, այն էլ այդ ձևով, դրա համար որոշել էի ինքնասպան լինել։
- Դու հիմար ես։ Նման բան չմտածես։ Ես երդվում եմ, որ չեմ թողնի, որ քեզ Միկան դիպչի, կմեռնեմ, բայց դա չի լինի։
- Սեմ, շնորհակալ եմ քեզ։ Բայց ի՞նչ ես որոշել։
- Օրը կգա, կիմանաս։

-----------------------------------------------------------

Դեյվի կողմից

- Սեմ, քեզ չե՞ն հետևել։
- Չէ։ Բա քե՞զ։
- Տան առաջ, ամեն տեղ են պապայիդ թիկնապահները, բայց դե կարողացա փախչել։
- Շենք քիչ ժամանակ ունենք։ Նիկան որոշել էր ինքնասպան լինի։
- Լրիվ ա գժվել։ Սեմ, ինձ պետք ա, որ ես կարողանամ մտնել այն սենյակ, որտեղ Նիկան ա լինելու, պետք ա, որ մարդ չմտնի իր սենյակը։ Մնացածը ինձ վրա։
- Ես կվերցնեմ ինձ վրա Նիկայի պաշտպանությունը։
- Լավ։
- Ժամը 15:00 սկսելու ա արարողությունը։ Մեզ պետք ա, որ մինչ դա դուք հեռանաք։ Հետո էլ պետք ա, որ ձեզ չտեսնեն։
- Հա դու մենակ նենց կանես, որ Նիկան իրեն վնաս չտա։ Խոսի հետը,   թող հաց ուտի։ Այսօր կերա՞վ։
- Հա։ Այդ ի՞նչ էիր տվել։
- Մեր սիրո խորհրդանիշը։ Նա հասկացել է, որ ես եմ ուղարկել, դրա համար էլ կերել ա։
- Դեյվ, ես չգիտեմ Նիկան քեզ ինչեր ա ասել, բայց ինչ ասել ա , սուտ ա ասել։ Նա քեզ շատ ա սիրում։ Ամեն ինչի պատրաստ ա հանուն քեզ։ Բայց ինքը իր մորն ա կորցրել, չի ուզում, որ հայրն էլ մահանա։
- Հա ուզում ա փրկի այն հոր կյանքը, ով սպանել ա իր մորը։
- Ի՞նչ։ Դեյվ, ի՞նչ ասացիր։
- Ոչ մի բան։ Մոռացի։
- Չէ, ասա։
- Պապադ պատվիրել ա, որ սպանեն Նիկայի մորը, որ տիրանա նրա ունեցվածքին։ Հետո էլ ամեն ինչ արել ա, որ հետքերը վերացնի, ուզեցել ա սպանի պատվերը կատարողին, բայց չի ստացվել։
- Ի՞նչ ես խոսում։ Հնարավոր չի պապան նման բան արած լինի։
- Սեմ ջան, դու շատ քիչ բան գիտես իր մասին։ Մի ստիպի ամեն ինչ պատմել։
- Հենց հիմա պատմի ինչ գիտես։
- Իրականում քո հայրը զբաղվում ա թմրանյութերի արտադրմամբ, առք ու վաճառքով, դրա համար էլ այդքան փող ունեք։ Քեզ թվում ա երկու հյուրանոց ունենալով այդքան հարուստ կլինեիք։
- Դու որտեղի՞ց գիտես։ Ո՞վ ա ասել։
- Ես ավել բան չեմ կարող ասել, կներես։ Բայց ամեն ինչ ճիշտ ա։  Հավատու՞մ ես ինձ։
- Մի րոպե։ Նիկան ինձ պատմեց, որ երբ պապայի պլանշետով հագուստ ա պատվիրել պապային նամակ ա եկել, որ չեն կարողանում ապրանքը դուրս տանեն երկրից, մեծ գումար ա պետք։ Ու խնդրում են պապային իջեցնել ապրանքի գինը։ Դեյվ, ես քեզ վստահում եմ։ Արա ինչ մտածել ես։
- Շնորհակալ եմ։ Լավ գնա, որ չկասկածեն։
- Լավ։

-----------------------------------------------------------

Նիկայի կողմից

- Նիկա։
- Հա Սեմ։
- Նիկա, պապադ ուզում ա հետդ խոսի։
- Ի՞նչ թեմայով։
- Հարսանիքի։
- Գնա, ասա, որ ինչ ուզում ա թող անի։ Միայն հարսանիքի օրը թող քո ուղեկցությամբ ինձ իջեցնես ու վերջ։
- Բայց Նիկա, չես ուզու՞մ լսես ինչ ա ասում։
- Չէ։ Այսքանից հետո էլ ինչ։
- Նիկա, ուշ չի հետ կանգնելու համար։
- Եթե ում կանգնեմ կկորցնեմ պապային, իսկ մամայիս մահից հետո չեմ ուզում կորցնեմ նաև հորս։
- Մամայիդ սպանողը...
- Ի՞նչ։
- Հեչ։
- Ասա։
- Գտել ես ո՞վ ա։
- Չէ։ Ինձ թվում ա պապայի թշնամիներից եղել, դրա համար էլ կ
սպանել են մորս, որ վրեժ լուծեն։
- Ահա, դե գնացի։
- Սեմ։

Գնացի ու գրկեցի Սեմին։

- Ինչի՞ եմ այսքան դժբախտ։ Ես այնքան շատ էի սիրում Դեյվին։ Նա իմ կյանքում առաջինն էր, առաջինն էր ամեն ինչով, իսկ այսօր ես ամեն ինչ թողնում եմ անցյալում, բոլոր հիշողությունները, բոլոր պահերը։ Ես միշտ մտածել եմ, որ կլինեմ երջանիկ, կլինեմ նրա հետ, ով ինձ կսիրի, ում ես կսիրեմ։ Մենք կապրենք մի փոքր տան մեջ, ծովի ափին, մենք կունենայինք մեր բիզնեսը, մեր երեխաները։ Իսկ հիմա ամեն ինչ հօդս ցնդեց։
- Նիկա, ամեն ինչ լավ ա լինելու։ Շուտով կավարտվի ամեն ինչ։
- Ահա։ Ես կդառնամ Միկայի կինը։ Ես կդժբախտանամ ու Հարսանիքից հետո ինքնասպան կլինեմ։
- Նիկա, ասացի չէ ես թույլ չեմ տա, որ Միկան քեզ դիպչի։ Իսկ մի բան ասեմ, դու վաղը սենյակիդ պատուհանը բաց կթողաս, ու մենակ իմ հետ կխոսես։ Բացի ինձնից ոչ ոքի հետ չխոսես եւ չթողնես սենյակդ մտնեն, նույնիսկ պապայիդ։
- Ինչի՞։
- Վաղը կիմանաս։
- Ի՞նչ ես մտածել։
- Վաղը։ Մենակ մի լացի։

-----------------------------------------------------------

Հաջորդ օրը

Նիկայի կողմից

Երբ ուզում էի հագնել շորս, Սեմը մտավ սենյակ ու ասաց, որ հանկարծ չհագնեմ հարսի շորը։ Հագնեմ այնպիսի հագուստ, որով վազելը հեշտ կլինի։ Ես հարցեր չտվեցի, քանի որ հասկացա, որ նա պատրաստվում է ինձ փախցնել։
Երբ եկավ ժամը 15:00 ես Սեմին կանչեցի ու նա ասաց, որ մի քիչ սպասեմ։ Հետո պատուհանից ձայն լսեցի. Դեյվն էր։

- Դեյվ! Ի՞նչ ես անում այստեղ։ Դեյվ, գնա, ես չեմ ուզում դու տենաս, թե ինչպես եմ ես ուրիշի ձեռքին մատանի դնում։
- Արի, իրար հետ գնում ենք։
- Չէ Դեյվ, կներես բայց չեմ կարող։
- Ինչի՞ ես նման բան ասում։
- Որովհետև ես չեմ ուզում։
- Ի՞նչ, Նիկա ի՞նչ ես խոսում,- Սեմը միջամտեց։
- Սեմ, դուրս գնա։
- Չէ, Նիկա, դու պետք ա գնաս Դեյվի հետ։
- Չէ։ Դեյվ, մենք վերջ ենք տվել ամեն ինչին։ Ես չեմ ուզում գալ քո հետ։ Իսկ ինչի՞ ես լացում, ինչի՞ ես լացել ամբողջ գիշեր։
- Գնա Դեյվ։ Ես քեզ էլ չեմ սիրում։ Ես քոնը չեմ։ Գնա։
- Իմը չե՞ս։ Լա՞վ ես մտածել։
- Հա։
- Նիկա, ես նայում եմ քո աչքերին ու նրանք ինձ ամեն ինչ ասում են ,ինչի՞ ես խաբում։
- Դեյվ, գնա, գնա, ես չեմ գալիս քեզ հետ։
- Նիկա։
- Իմ սերը պապայիս կյանքից թանկ չի։
- Նիկա, դու ուզում ես փրկես այն պապայի կյանքը, ով սպանել ա քո մորը։
- Սեմ, լռի։
- Չէ, Դեյվ, թող իմանա։
- Պապան ա պատվիրել, որ քո մորը սպանեն, որ նրա ունեցվածքին տեր կանգնի։ Ու հետո էլ ցանկացել ա սպանել պատվերը կատարողին։
- Ո՞վ ա քեզ ասել։ Ո՞վ։ Դեյվ, դու՞ ես ասել։
- ....
- Ի՞նչ գիտես։ Ձեզ ա պատվիրել։
- Այսինքն։( Սեմ)
- Պատասխանի։
- Հա։
- Ես հիմա ի՞նչ անեմ։ Ի՞նչ անեմ։
- Նիկա, գնա Դեյվի հետ։
- Նիկա, աղջիկս արդեն քանի րոպե է քեզ ենք սպասում, իջի։
- Նիկա, Նիկա։
- Գալիս ենք, պապ։
- Դեյվ, դու լավ գիտես ինչ եմ ես զգում, դու լավ գիտես, որ դու ես միայն այ այս փոքր սրտում, բայց չեմ կարող գալ, հակառակ դեպքում պապան։
- Նիկա, հերիք ա, հասկացի, պապադ ա սպանել Մամայիդ։ Դու ուզու՞մ ես փրկել պապայի կյանքը։
- Սեմ, բա ի՞նչ անեմ։
- Գնա, գնա Դեյվի հետ։
- Նիկա, Սեմ, ինչի՞ չեք իջնում։
- Միկա, գնա այստեղից։ Ես էսա կգամ։
- Բա Նիկան։
- Նիկան դեռ պատրաստ չի։

Սեմը դուրս եկավ սենյակից ու Միկային իջեցրեց։

- Դեյվ, չէ։ Խնդրում եմ չէ։
- Նիկա, արի գնացինք։ Պապադ չի վնասի իրեն։ Արի գնանք։ Ես ինձ համար չեմ ասում, այլ քո։
- Լավ։
- Արի իջնենք աստիճան եմ դրել պատուհանի տակ։
- Լավ։
- Նիկա, սպասի։ Հասկացել են, որ ես այստեղ եմ։
- Ի՞նչ ենք անելու։
- Վստահում ես ինձ։
- Հա։


15 страница18 июля 2019, 14:13