Մաս 15
Մենք սենյակիցս դուրս եկանք այս վիճակով։
- Նիկա, Նիկա։ Ի՞նչ է այստեղ կատարվում։
- Ես լավ եմ։
- Դեյվ, բաց թող Նիկային։
- Չէ։ Ես արդեն մի անգամ Իրան բաց եմ թողել, երկրորդ անգամ չեմ պատրաստվում։
- Դու չես կրակի Նիկայի վրա։
- Ինչի՞ Սեմ ջան։
- Սիրած էակի վրա չես կարող կրակել։( Սեմը մտածված տվեց այդ հարցը, որ ամեն ինչ բացահայտենք)
- Իրո՞ք, այդպե՞ս ես կարծում։
- Հա։
- Ճիշտ ա ասում, բոլորդ գործի անցեք, նա Նիկային չի կրակի,- վստահ ասաց հայրս։
- Սպասեք։ Պապ, դու սիրե՞լ ես մամային։
- Դա հիմա ի՞նչ կապ ունի։
- Պատասխանի։
- Հա, շատ եմ սիրել։
- Դե եթե դու մամային սիրելով կարողացել ես պատվիրել, որ սպանեն նրան, ապա Դեյվն էլ կարող ա սիրելով ինձ վրա կրակել։
- Նիկա, ի՞նչ ես խոսում։ Ո՞վ ա պատվիրել, որ կրակեն մորդ վրա։
- Խոսելուցդ։ Մո՞րս։ Այդ կինը, բացի իմ մայրը լինելուց, քո կինն ա եղել առաջին հերթին։
- Եթե մի քայլ անգամ անեք, Դեյվին կասեմ կկրակի։ Դեյվ գնացինք։
- Նիկա։
- Հա Սեմ։
- Վերցրեք, այս մեքենան նոր եմ գնել։ Վրայի համարներն էլ լրիվ ուրիշի անունով ա։ Ձեզ չեն գտնի։
- Լավ մնա, եղբայրս։
Մենք գնացինք նստեցինք մեքենան ու հեռացանք այդտեղից։ Կար մի բան, որ չէի ասել Դեյվին ու ընդհանրապես այդ մասին չէի ասել ինչ-որ մեկի։
Երբ գնացինք, ես Դեյվին ասացի իմ գնած տան հասցեն, որը բավականին հեռու էր։ Ու այդ տունն այնպիսի տեղ էր գտնվում, որ դժվար կլիներ գտնելը, եթե չհետևեին մեզ։ Բացի այդ, տունն ուներ բարձր, ամուր պարիսպներ, որոնց վրայով միայն կանցնեին կռունկներով։ Ես հատուկ ինձ համար էի այդ տունը կառուցել տվել։
Տունն այսպիսին էր։
Նրա ամենամեծ պարիսպը պատված էր ծաղիկներով։ Երկու կողմերը ժայռեր էին, նրան մեջտեղը կանաչ ճյուղերով ու լիքը ծաղիկներով պատ։ Եթե դիտել եք Рапунцель մուլտֆիլմը, ապա կհասկանաք, թե ինչպիսի։ Տունն ամբողջովին շրջապատված էր «արհեստական» ժայռերով։ Արհեստական, որովհետև դրանք այդտեղ չեն եղել, այլ իմ հրահանգով են այդտեղ բերվել։ Բայց չնայած, որ տունը շրջապատված էր ժայռերով, նրանց այնպիսի տեսք էինք տվել, որ դրսից չէր երևում, որ ներսը տուն կա, այնպես էին պատրաստել, որ տեսողական խաբկանք էր, թվում էր թե ժայռի գլխին անտառ ա։ Այդ պատի վրա կոճակ էի տեղադրել, և բոլոր ծաղիկները միագույն էին, բացի երեքից։ Հերթով սխմում էի երեք ծաղիկներին, և կոդ էր բերում, երբ հավաքում էի կոդը, դուռը բացվում էր։ Դրանից հետո արդեն սովորական տան պարիսպներ էին, փոքր ինչ բարձր, ամուր երկաթից պատրաստված։ Այս դուռը ուներ ծածկագիր, սակայն դա գրելը բավական չէր, ես այսպիսինն էի դրել, որ նա նույնիսկ դեմքերով էր ճանաչում, իմ ու Դեյվի դեմքը, իսկ եթե ուրիշը գար, ապա մենք կիմանանք այդ մասին նրա վրա տեղադրված տեսախցիկների շնորհիվ։ ԵՒ միայն մեր թույլտվությամբ կարող էին ներս մտնել։ Տան բակը մեծ էր։ Բակի աջ մասում լողավազան էր, որը շրջապատված էր բազմաթիվ նստարաններով ու փոքր սեղաններով։
Լողավազանին ներքև գալիս էր դեղձի, բալի, խնձորի փոքրիկ այգի։ Ես ծառերն այնպես էի ընկել, որ կարծես դրախտ լիներ։ Լողավազանից վեր ծաղկանոց էր։ Գրեթե ամեն տեսակի ծաղիկ կար։
Բակի ձախ մասում ճոճանակ է։
Որոնցից աջ փոքր փակ տարածքում ավազ է լցրած։ Ես դա վերջերս եմ ավելացրել։ Դրանցից աջ կա մի տնակ, որի մեջ միայն գրքեր են։ Ես սիրում եմ գրքեր, ուստի շատ գրքեր կան։ Ճոճանակի ձախ մասում սեղան ու աթոռներ կան, այդտեղ փոքրիկ խնջույքի համար։
Իսկ տան դիմաց ' այգու կենտրոնում, մեծ ցայտաղբյուր է։
Ապա գալիս է տունը։ Չգիտեմ ինչի ես տուն մտնելիս էլ եմ ծածկագիր դրել, ու բոլորը տարբեր են,գուշակելն այնքան էլ հեշտ չի լինի։
Պատի ծածկագիրը ' 25061994, սիրելի երգիչիս ծննդյան օրը, որի մասին միայն ես գիտեմ, երբեք չեմ բարձրաձայնել, որ սիրում են նրան, նրա երգերը։
Պարիսպի կոդ ' 100720192230
իմ ու Դեյվի միասին գիշերն անցկացնելու օրն էր, որի մասին ոչ ոք չի իմացել,իսկ վերջի 2230-ը այն ժամանակը, երբ ես հայտնվեցի նրա տանը այդ գիշեր։
Տան կոդը ' 19480815
ՀՎ. Կորեայի անկախացման տարեթիվն էր
Գիտեմ, որ երկու ծածկագրերը ուղղակի ծիծաղելի են, բայց ոչ մեկի մտքով չէր անցնի, որ ես կարող եմ նման ծածկագիր դնել։
Դեյվը, երբ տեսավ այդ ժայռերը, շատ զարմացավ, իսկ երբ այդքան ծածկագիր գրեցի նա ապշել էր։
- Ամեն օր ես դուրս էի գալիս տնից մեծ չափի գումարով ու հետ վերադառնում դատարկ գրպանով։ Այդ ամբողջ գումարը ես բարեգործություն էի անում ու չէի ուզում, որ անունս բարձրաձայնեն, մինչև որ ինձ համար Ամերիկայից հրավիրեցի շինարարների։ Նրանք մի քանի տարվա ընթացքում, գիշեր-ցերեկ աշխատելով կառուցեցին այս դրախտը։ Հետո ես նրանց տվեցի այնքան գումար, որ նրանք ամբողջ կյանքում կարող են չաշխատել, միայն վայելել։ Ու նրանց զգուշացրեցի, որ եթե ինչ-որ մեկը իմ մասին, կամ տան մասին հարց տա, բերանները չբացեն։ Իրենք էլ համաձայնվեցին։ Հետո պապան քարտերս վերցրեց ու շատ գումար չէր տալիս։ Ես էլ շատ էի տխրում Սեմն ու Միկան էին տալիս։ Գնեցի նաև անհրաժեշտ կահույք, հագուստ։ Ապա երբ հայտմվեցիր դու, ես նաև քո համար հագուստ գնեցի։ Անհրաժեշտության ցանկացած իրեր։ ԵՒ որ ամենակարևորն է, գետնի տակ կա գաղտնի սենյակ, որտեղ մտնելով պաշտպանվում ես ամեն ինչից, և կարող ես 1 օր մնալ։ Արի ներս գնանք։ Ներսում կա ամեն ինչ։ Նույնիսկ պարապելու սրահ։ Կան նաև հեռախոսներ։ Կան էլեկտրոնային քարտեր։ Ես Սեմին տվել եմ իմ ու քո նոր համարը։ Նաև մի առանձին հեռախոս, ու ասել եմ, որ ես իրեն կզանգեմ։ Իսկ հիմա արի ներս գնանք, հանգստանանք։
- Իմ հրեշտակը շատ խելացի ա ու հեռատես։
- Գիտե՞ս ինչի։
- Ապա։
- Որովհետև քոնն ա։
- Արի է։ Ամեն խոսքիցդ հետո ուզում եմ քեզ գրկել ու բաց չթողնել։
- Դեյվ, Խոստացի, որ զենք ձեռքդ չես վերցնի։
- Խոստանում եմ։ Միայն քեզ պաշտպանելուց։
- Չէ։
- Լավ, արի ներս։ Շոգ ա։
- Դեյվ, սա իմ կյանքի ամենահիշարժան օրն ա։
- Արի։