14 страница17 июля 2019, 13:26

Մաս 13

- Սեմ, ինչի՞ կանգնեցիր։ Բա որ մեզ հասնե՞ն։
- Չեն հասնի։ Նիկա, կապիր աչքերդ։
- Ինչի՞։
- Վայ, կապի։

- Սեմ, այնքան շնորհակալ եմ ես քեզ։ Չէի պատկերացնում, որ դու ինձ համար կհրաժարվես ամեն ինչից։
- Եղբայրը ամեն ինչի պատրաստ ա քրոջ համար։
- Ուրախ եմ շատ։
- Նիկա, կներես էլի, որ քեզ ուրիշ աչքով եմ նայել։
- Ամեն ինչ անցել ա։ Բա ի՞նչ աղջկա մասին էիր ասում։
- Հետո կիմանաս։
- Իսկ ինքը քեզ սիրու՞մ ա։
- Ինքը չգիտի զգացմունքներիս մասին։
- Հա։ Բա ու՞ր ենք գնում։
- Անակնկալ ա։
- Լավ։

Մենք գնացինք, ինչ-որ տեղ ու աչքերս բացեցի։

- Սեմ, սա Դեյվի տունն ա։
- Հա!
- Ինչի՞ ենք այստեղ։
- Ուրա՞խ չես։
- Ուրախ եմ իհարկե։
- Դեյվ! Դեյվ!
- Նիկա, ի՞նչ ա պատահել, ինչի՞ ես այս վիճակում։
- Դեյվ։
- Դեյվ, ես ուզում եմ քեզ հետ ապրել, որ պապան ինձ փակել էր տանը, Սեմը դեմ էր դրան, ինձ վերցրեց, ամեն ինչ թողեց ու ինձ փախցրեց, բերեց քո տուն։
- Ապրես շատ։ Եկեք ներս։

Գնացինք ներս, հանգստացանք։ Ես ու Դեյվը մի սենյակում էինք, Սեմը մյուս։

- Դեյվ, միշտ ի՞մ կողքին ես լինելու։
- Իհարկե։
- Դեյվ, ես քեզ շատ եմ սիրում։
- Գիտեմ։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։
- Նիկա, ես գործ ունեմ, գնամ բար, ու շուտ հետ կգամ։ Դու մնա Սեմի հետ ու լսի նրան։ Ամեն ինչի տեղը գիտես։
- Լավ, բայց շուտ կգաս։

-----------------------------------------------------------

Դեյվի կողմից

Իմ փրկիչ-դժբախտացնողն եկավ բար։

- Ինչի՞ ես եկել։
- Որ քո հետ խոսեմ։
- Մենք խոսելու բան չունենք։
- Ունենք։
- Ո՞վ էր պատվիրել, որ սպանեի Նիկային։
- Չգիտեմ։
- Դե եթե չես ասում գնա այստեղից։
- Ես քեզ միշտ սովորեցրել եմ լինել սառնասիրտ, չսիրահարվես, իսկ դու։
- Դու ինձ դա սովորացրել ես, որ ես մնամ մարդասպան։
- Չէ, որ չկոտրվես, որ չկորցնես ամեն ինչ։ Մտածու՞մ ես, որ Նիկան իմանա քո մասին, կմնա կողքիդ։
- Հա։
- Չէ, չի մնա։ Քեզ կհանձնի ոստիկանությանը ու կվազի իր հանցագործ հոր մոտ, այն հոր, ով սպանել ա իր սեփական կնոջը, նրա ողջ ունեցվածքին տիրանալու համար։
- Ի՞նչ։
- Հա չգիտեիր։ Նա էր մեր մոտից մարդ վարձել, որ կնոջը սպանեին, ու հետո էլ ուրիշ մարդ ուղարկեց, որ մեր պատվերը կատարողին ազատվեն։
- Ի՞նչ։
- Ու դու մտածում ես, որ Նիկան կմնա քո մոտ։ Դու եթե հոր մասին մի ա ելորդ բառ ասես, նա քեզ կլքի։ Կլքի հավերժ։ Ես դա չեմ ուզում։ Քանի շուտ ա վերջ տուր ամեն ինչին։ Թե չէ, եթե նա իմանա, ուշ կլինի։

-----------------------------------------------------------

Նիկայի կողմից

Սեմը վազելով տուն մտավ, մինչ այդ գնացել էր խանութ։

- Սեմ, ի՞նչ ա պատահել։
- Նիկա, ճանապարհին Միկային եմ տեսել, ասում ա, որ պապան ուզում ա ինքնասպան լինի։
- Ի՞նչ։ Արի, շուտ, տաքսի վերցնենք գնանք։
- Միկան մեզ ա սպասում, արի գնանք։

Մենք վազելով գնացինք մեր տուն։ Պապան զենքը գլխին էր դրել։

- Պապ, պապ, իջեցրու զենքը։
- Եթե ես գումար չունեմ, երեխաներս էլ լքել են ինձ, ու՞մ ա պետք իմ ապրելը։
- Պապ, մենք հետ կգանք, միայն թե իջեցրու զենքը։
- Եթե վերադառնաք, ինչպես եմ ձեզ պահելու։
- Պապ, ուզածդ ասա։
- Ամուսնացիր Միկայի հետ
- Նիկա, չանես նման բան։
- Լավ։ Լավ։ Իջացրու զենքդ։
- Նիկա, Նիկա։
- Սեմ, արի գնանք։
- Ու՞ր։
- Դեյվին հաջող անելու։ Ավելի ճիշտ ես մենակ կգնամ։

Չեմ էլ հասկացել, թե ինչպես եմ հասել Դեյվի տուն։

- Նիկա, ի՞նչ ա պատահել, ինչի՞ ես լացում։
- Ես քո հետ խոսալու բան ունեմ։
- Ես էլ։ Նիկա, դու ինձ սիրահարվեցիր ' մտածելով, որ ես գումար չունեմ, աղքատ եմ։ Բայց դու սխալվում ես։ Ես այնքան հարուստ եմ, ինչքան, որ դուք այն ժամանակ։ Դու ինձ սիրահարվեցիր, առանց իմ մասին ինչ-որ բան իմանալու։ Ես շնորհակալ եմ քեզ։ Բայց հիմա ես ուզում եմ, որ դու իմ մասին իմանաս ամեն ինչ։ Ես մարդասպան եմ։ Հասարակ մարդասպան։ Մարդ, ում պատվիրում են ու նա էլ սպանում ա։
- Ի՞նչ։ Ինչի՞ ես խաբում։ Ասա, որ խաբում ես։
- Չէ, Նիկա, չեմ խաբում։ Շատ կուզեի սա սուտ լիներ։ Չէի ուզում դու սա ուրիշից իմանաս։
- Չէ, չեմ հավատում։ Դու սենց ես անում, որ ես քեզնից հեռու մնաս։ Դու երևի ուրիշին ես գտել։
- Նիկա, ես քեզ եմ սիրում, ու ամեն ինչ ճիշտ ա։
- Չէ, սուտ ա։
- Նայի։





- Նիկա։ Որոշումը քոնն ա։
- Ի՞նչ որոշում։
- Դու հիմա կարող ես գնալ ոստիկանություն, հայտնել նրանց, բայց նրանք ինձ չեն կարող բռնել, կամ էլ կբռնեն մահացած վիճակում։
- Սուս մնա, սուս։
- Կամ էլ կարող ես ընդունել ինձ մոռանալով ամեն ինչ։ Ես էլ կմոռանամ ամեն ինչ։
- Չէ։ Չէ։ Ես չեմ կարող մոռանալ ամեն ինչ։ Հա, ես քեզ չեմ սիրել, ես չեմ ուզեցել քո հետ լինել։ Ես ուզեցել եմ քո մասին տեղեկություններ փոխանցել քո թշնամուն գումարի դիմաց, դրա համար էլ շփվել եմ հետդ։
- Հա՞։
- Հա, ես քեզ չեմ սիրել։
- Բա ինչի՞ ես լացում։
- Որովհետև, որովհետև զենք եմ տեսնում։
- Դու զենքով կրակեցիր առանց վախենալու։
- Ուզում ես ասել, որ դու՞ էիր ուզում ինձ սպանել։
- Պատվեր էին տվել, բայց չէին ասել ով ա։
- Հա։
- Ինձ համար մեկ էր, դա դու կլինեիր, թե ուրիշ ինչ-որ մեկը։ Ես քեզ չեմ սիրել, ես քո փողերն եմ սիրել։
- Հա՞։ Բա ինչի՞ ես ինձ մեջքով։
- Որովհետև դու իմացար իմ մասին ամեն ինչ։
- Ես, ես գնացի։
- Սպասի։
Գտիր նրան, ով քեզ իրոք կերջանկացնի։ Ով քեզ արժանի կլինի։ Ով քո համար ոչինչ չի խնայի։ Ոչ չի ստի քեզ։
- Դու էլ։ Գտիր նրան, ով որ այնքան համարձակ կլինի, որ հանուն իր սիրո դեմ կգնա ծնողներին, նրան, ով հանուն քեզ պատրաստ կլինի կորցնել ամեն ինչ, նրան, ում համար դու կլինես հրեշտակ։ Բայց դու չես լինի այն հրեշտակը, ինչ-որ ինձ համար էիր, Դեյվ!

Ես արցունքն աչքերիս դուրս եկա։ Ես գնացի, վազեցի այնքան մինչև, որ ոտքերս չէի զգում, ու ընկա ճանապարհին։ Չէի նկատել, որ արդեն ժամեր են անցնում, մինչև որ Սեմը եկավ։


- Նիկա, ի՞նչ վիճակի մեջ ես։
- Դու էլ կարող ես ինձ հարվածել։
- Ի՞նչ ես խոսում։
- Ինձ մեջքից հարվածեցին հայրս ու ամենամոտ ընկերս։ Սիրածս մարդը պարզվեց նա չի, ինչպես որ ձևացրել ա, մնացիր դու։ Չեմ զարմանա, եթե եղբայրս էլ հարվածի ինձ։
- Նիկա, ի՞նչ եք խոսացել Դեյվի հետ։
- Բաժանվել ենք։ Այն տղայից եմ բաժանվել, ով իմ առաջին սերն էր, ով առաջինն էր ամեն ինչում։
- Նիկա։ Դու ես դա որոշել։
- Գիտեմ։ Ես ուզում եմ մեռնել։
- Ինչե՞ր ես խոսում։ Արի տուն գնանք։ Անձրև ա գալիս։
- Երանի պապան նման բան չաներ։ Երանի մենք չխորցնեինա մեր հարստությունը։ Երանի Միկան նման բան չաներ։ Կամ էլ երանի չհանդիպեի Դեյվին։ Բայց ինչի՞, եթե կարող էի չծնվել։
- Նիկա։ Արի ասում եմ։ Բարձրացի։ Տուն ենք գնում։
- Չեմ կարող։
- Արի։

-----------------------------------------------------------

Դեյվի կողմից

Ես հեռվից հետևում էի Նիկային ու ինչպես նրա խոսքերից հասկացա, նա ստիպված բաժանվեց ինձնից։ Հետո տեսա, որ ուշագնաց եղավ։

- Սպասի, Սեմ։
- Դեյվ։ Ի՞նչ ես անում այստեղ։
- Ես կտանեմ Նիկային։

- Ինչի՞ ա այս վիճակում։
- Կարևոր չի։
- Սեմ, եկել էր ինձ մոտ ու...
- Դու իրո՞ք սիրում ես Նիկային։
- Սենց անկապ հարցերի ժամանակը չի։
- Դե ուրեմն պաշտպանի քրոջս։
- Ումի՞ց։
- Պապան ստիպել ա ամուսնանալ Միկայի հետ, որ Միկան գումար տա, հակառակ դեպքում ինքնասպան կլինի։
- Նիկան էլ նման բաներ ասաց, որ ինձ չցավեցնի։
- Հասանք տուն։ Կարող ես գնալ։
- Սեմ։ Սպասի 5 րոպե։
- Ինչի՞։
- Սպասի։

5 րոպե հետո

- Սա վերցրու։ Ես Նիկային լավ գիտեմ, նա հրաժարվելու ա հաց ուտելուց, բայց իրեն սնունդ ա պետք։ Երբ որ չուտի սկուտեղի մեջ այ այս տոպրակը կդնես, ու որ ասի, ով ա տվել, կասես դռան տակ էր սկուտեղի հետ դրած։
- Ի՞նչ ա մեջը։
- Դու արածս կանես։
- Լավ։ Ես քո հետ կկապվեմ։ Հարսանիքը երկու օրից ա։ Տեղը, վայրը, կուղարկեմ, դու կորոշես քո անելիքը։

-----------------------------------------------------------

Նիկայի կողմից

Երբ աչքերս բացեցի իմ սենյակում էի։

- Սեմ։
- Նիկ, արթնացա՞ր։
- Որ շատ խնդրեմ ինձ մի բաժակ ջուր կբերես։
- Հա։
- Մեջն էլ թույն։
- Նիկա! Քեզ սնունդ ա պետք։ Ես քո համար ուտելիք կբերեմ։
- Չեմ ուզում, սոված չեմ։

Մի քանի րոպեից եկավ Սեմը։

- Արի վերցրու Նիկա։
- Ի՞նչը։
- Սկուտեղը։
- Ես քեզ ասացի, որ չեմ ուզում։ Սեմ, կարող ես մտնել սենյակս։
- Ի՞նչ։ Առաջինն եմ, ով ոտք ա դնում քո սենյակ։
- Չէ, երկրորդը, Դեյվից հետո։
- Պարզա։ Բայց վերցրու, կեր։
- Չեմ ուզում։
- Սա ի՞նչ տոպրակ ա։
- Չգիտեմ, դրված էր դռան տակ։ Ես գնացի։
Ես բացեցի տոպրակը։

Հրեշտակ։ Դեյվ! Ինչի՞ ես նման բան արել։ Դեյվ, նման բան ես արել, որ հաց ուտեմ։ Ուրեմն կուտեմ։

14 страница17 июля 2019, 13:26