13 страница15 июля 2019, 15:20

Մաս 12

Միկայի կողմից

Երեկոյան Սեմին զանգահարեցի ու ասացի.

- Լսել եմ պապադ կորցրել ա ամեն ինչ։
- Հա։
- Ուզում եմ գալ ու խոսել նրա հետ։
- Ի՞նչ հարցով։
- Կգամ, կասեմ։
- Լավ արի։

Ես գիտեի, որ իմ քայլը ստորություն կլինի Նիկայի հանդեպ։ Բայց հանուն նրա պատրաստ եմ ամեն ինչի։
Գնացի Նիկայանց։ Նիկան տանը չէր։ Կարևորն էլ դա էր։

- Բարև ձեզ։
- Բարև Միկա ջան, Նիկային ասեք իջնի։
- Բայց Նիկան...

Սեմը ինձ գլխով արեց, որ չասեմ, հասկացա, որ պարոն Վարդանը չգիտի։

- Դե ես ձեր մոտ էի եկել։ Եթե թույլ կտաք խոսեմ։
- Միկա ջան ես հիմա տրամադրություն չունեմ խոսելու։ Էն ինչն ինձ համար շատ կարևոր էր, ողջ կյանքս հավաքել էի կորցրեցի մի օրվա ընթացքում։
- Ես ձեզ լավ առաջարկ ունեմ։ Եկեք դուրս գանք առանձին խոսենք։
- Լավ։
- Պարոն Վարդան, ես ձեզ տալիս եմ այնքան գումար ինչքան ուզում եք, իմ ողջ հարստությունը, դրա փոխարեն դուք ինձ կնության եք տալիս ձեր աղջկան։
- Ի՞նչ։
- Ես իրեն շատ եմ սիրում։ Պատրաստ եմ նրա համար ամեն ինչի։ Բացի դրանից նա ինձ հետ երջանիկ կլինի, դուք էլ կունենաք ձեր գումարը։
- Դե...
- Համաձա՞յն եք։
- Հա։ Բայց ես կխոսեմ Նիկայի հետ ու կասեմ պատասխանը։
- Եթե նա մերժի, դուք էլ գումարը չեք ստանա։
- Լավ, պատրաստվեք հարսանիքին։
- Լավ, դե ես գնացի։

-----------------------------------------------------------

Հեղինակի կողմից

Այսօր Դեյվի վերջին պատվերի օրն էր։ Նա պետք է սպաներ առավոտյան ժամը 15:00-ին։ Նա չէր ուզում անել, նույնիսկ նրան չէին տվել ծրարը, որտեղ նկարն էր։ Միայն պատվիրողը նրան ասել էր, հագուստի գույնի մասին։ Ու ասել էր, որ նրան կրակեր մեջքից։ Այդ ամենը կասկածելի էր թվացել Դեյվին, բայց ոչ մի տեղեկություն չէին ասել նրան։
Միևնույն ժամանակ այսօր Նիկայի հարցազրույցն էր։ Ժամը 15:00 էր սկսվելու։

-----------------------------------------------------------

- Ու՞ր ա այդ աղջիկը։ Ահա։,- աղջիկը շրջվեց,- Ի՞նչ։ Նիկան ա։

- Ո՞վ ա պատվիրել նրան սպանելու համար։ Ալո։ Հենց հիմա պատվիրողի անունն ասա։
- Գործն արեցի՞ր։
- Ի՞նչ ես խոսում։ Նիկայի՞ն։
- Ես ամեն ինչ կհարթեմ։

- Նիկա, մի կողմ։
- Սեմ ի՞նչ ա եղել։
- Նիկա, քո վրա նշան են բռնել, որ կրակեն։
- Ի՞նչ։ Ո՞վ։
- Չգիտեմ, չի երևում դեմքը։ Բայց դու խուճապի մի մատնվիր։

- Տուր զենքդ։
- Ինչի՞ համար։
- Տուր։
- Չէ։ Դու հիմա մի անգամից արի իմ հետևը։

- Նիկա!

- Նիկան կրակել գիտի։ Մի քիչ այս կողմ լիներ, դիպչելու էր թևիս։ Վայ, Դեյվ, գնա այստեղից։
- Նիկա! Լա՞վ ես։
- Հա։ Արի գնանք տուն։
- Լավ։

Երբ եկանք տուն, պապան ասաց, որ բարձրանամ սենյակս, որ Սեմի հետ խոսելու բան ունի։ Ես էլ չգնացի սենյակս, պատի տակ կանգնեցի ու սկսեցի լսել, թե ինչ են խոսում։ Ես չեմ սիրում այդ ամենը, բայց ես զգում էի, որ իմ մասին էլ ա այդ խոսակցությունը։

- Հա պապա, ասա։
- Սեմ, ինչքան գումար կա քո հաշվին պետք ա հանես։
- Հա, կհանեմ, բայց ինչի՞։
- Նիկայի հարսանիքի համար։։
- Ի՞նչ։ Պապ, ի՞նչ ես խոսում, ու՞մ հետ պետք ա Նիկան ամուսնանա։
- Միկայի։
- Ի՞նչ։ Պապա, Միկան Նիկայի ամենալավ ընկերն ա։ Ու ընդհանրապես Նիկան ու Միկան գիտե՞ն այս մասին։
- Նիկան, չգիտի ու չպետք ա իմանա, միայն իր հարսանիքի օրը։ Իսկ ինչ վերաբերում ա Միկային, նա է ինձ առաջարկել։
- Չէ, պապ, սա սխալ որոշում ա։ Նիկան Միկային չի սիրում։
- Սերն ի՞նչ կապ ունի։ Միկայի հետ աղջիկս երջանիկ կլինի, հարուստ։
- Պապ, դու Նիկային հարցրել ես, իրեն պե՞տք ա գումարը։
- Եթե Միկայի հետ ամուսնանա, մենք էլ կհարստանանք։
- Հա, դու տենց ասա։ Քեզ գումար ա խոստացել Միկան։ Ինչքա՞ն ա խոստացել, որ վաճառես Նիկային, Նիկային երջանկությունը։
- Սեմ!

Իմ արցունքները հոսում էին, իսկ պապան, պապան խփեց Սեմին։ Կյանքում առաջին անգամ։ Պապան ինձ հարվածել էր առաջին անգամ Սեմի պատճառով, իսկ Սեմին հարվածեց իմ պատճառով։

- Հա, պապ, եթե ուզում ես ինձ ամուսնացրու շատ հարուստ աղջկա հետ, բայց ոչ Նիկային, պապ, խնդրում եմ, ոչ Նիկային։
- Գնա, պատրաստվիր։
- Պապ, ես քեզ կտամ այնքան փող, ինչքան, որ Միկան ա խոստացել, նույնիսկ ավելի, պապ, ես Նիկայի հանդեպ զգացմունք եմ ունեցել, բայց այս մի քանի ամսվա ընթացքում իմ սրտում ուրիշ աղջիկ գտնվեց։ Նա հարուստ ա, հայրը, եղբայրը բիզնեսմեն են, ես կամուսնանամ նրա հետ։ Պապ, բայց ոչ Նիկան։ Կամ եթե ուզում ես կարող ես ինձ ուրիշի հետ ամուսնացնել, անտեսել իմ զգացմունքները, բայց ես չեմ թողնի, որ Նիկային դժբախտացնես։ Ես ու Նիկան գնում ենք այս տնից։
- Դուք ոչ մի տեղ չեք գնա։ Իմ փողերով ես պատրաստվում ապրել։
- Չէ, պապ, ես էլ կհետևեմ քրոջս օրինակին։ Մեքենաներիս բանալիները, մնացածը Սենյակումս ա։ Ես չեմ պատրաստվում սենյակ գնալ։


Սա քեզ իմ քարտերը։

Սա էլ հեռախոսներս։


Մեզ հանգիստ թող։ Մենք էլ քեզնից կախված չեմ լինի։

Նա եկավ, որ բարձրանա ինձ մոտ։

- Նիկա՞։
- Սեմ։ Սեմ...
- Մի լացի, արի գնում ենք այս տնից։
- Մտածում եք հեշտ դուրս կգաք։ Տղաներ, ոչ մի կերպ չթողնեք դուրս գան։
- Սեմ, Սեմ, եթե հանուն ինձ դու նման բան ես անում, ուրեմն արի, դու կռվել գիտես, ես էլ գիտեմ։
- Հասկացա։

Սկսեցինք պայքարենք դուրս գալու համար։ Բոլորին ծեծելով դուրս եկանք տնից։ Նստեցինք մոտոցիկլետը ու գնացինք։

13 страница15 июля 2019, 15:20