6 страница11 июля 2019, 00:48

Մաս 5

Մի քանի ժամ քնելուց հետո արթնացա զարթուցիչի ձայնից' վազելու ժամանակն էր։

Երբ դուրս եկա սենյակից, սև կատուն դեմս դուրս եկավ։


- Ու՞ր ես գնում։
- Հարսանիք։
- Հն?
- Բա քո կարծիքով սենց հագնված ու՞ր եմ գնում։
- Լեզվիդ  ես տալիս։
- Հերիք չի գլխիս մեծ ախպեր խաղաս։ Ես չեմ ուզում։
- Արի, ես էլ եմ գալիս վազելու։
- Ոչ մի ձև։
- Գալիս եմ եւ վերջ։
- Լավ։ Ինչ ուզում ես արա։ Ես գնացի։
- Լա մի րոպե։ Ինչի՞ ես սենց հագնվել։ Գնա փոխվիր։

- Պահ։ Ասի, գլխիս մեծ ախպեր մի խաղա։

Ես ինձ համար վազում էի, ու ավելի էի կատաղում, երբ մտածում էի, որ դա ինձ հետևում ա։
Վազող արագացրի ու ոտքս հոլորվեց ընկա։

- Նիկ։
- Հեռու ինձնից։ Դու ես մեղավոր։ Հեռու։
- Թույլ տուր օգնել քեզ։
- Հեռու։ Հայերեն չես հասկանու՞մ։Отволи от сюда.
- Նիկա։ Ի՞նչ ա պատահել։ Ինչի՞ ես հատակին։
- Դեյվ! Կօգնե՞ս ինձ բարձրանամ։
- Հա իհարկե։

Երբ նայեցի նրան, նա այնքան գեղեցիկ էր։

- Հն?
- Ձախորդ Փանոս։
- Դե որ դու ես ասում մի բան գիտես։
- Արի, Նիկա գնացինք։
- Սեմ։ Ես քեզ քանի անգամ ասեմ, ինձ մեծ ախպեր պետք չի։ Մի խաղա։ Ավարտվել ա այդ խաղը։ Գնա, գնա...

Երբ Սեմը գնաց։ Դեյվը ծիծաղեց։

- Դու կոպտել էլ գիտես։
- Նայած ում։ Ես կոպտում եմ նրան, ով արժանի ա։
- Դե ինձ էլ կոպտիր, ես էլ արժանի։
- Բայց դու ի՞նչ ես արել։
- Ես երեկ ինձ սխալ պահեցի։
- Մոռացի այդ օրը։ Ես էլ շատ խոսացի։  Դեյվ, արի այսօր երեկոյան 6-ին հանդիպենք։
- Նիկա, ցավում եմ, բայց հարմար չի ինձ։
- Լավ, ոչինչ։ Մի քիչ օր։
- Տխրեցի՞ր։
- Չէ։ Ամեն ինչ նոռմալ ա։ Ես հիմար չեմ, որ տխրեմ։
- Դրա համար էլ դու ուրիշ ես ինձ համար։
- Այսի՞նքն։
- Արի, գնանք քեզ ճանապարհեմ։

Երբ գնացինք հասանք տան դարպասների մոտ, ես նրան ասացի։

- Չես նեղվի՞, որ քեզ տուն չհրավիրեմ։
- Չէ։ Ինչի՞ պետք ա նեղվեմ։ Գիտեմ, որ պապադ տանն ա։
- Ապրես։ Դու իրոք իմ հրեշտակն ես։ Այսօր էլ փրկեցիր։

Ես գնացի տուն։ Մեկել  Սեմի թիկնապահը դուռը հետևիցդ փակեց ու թևերիցս բռնեցու ուժի զոռով տանում էրսենյակ։

- Ի՞նչ ես անում։ Դեյվ! Դեյվ!
- Նա քեզ չի օգնի։ Հիմա մեկն եղնի Իրան օգնի։
- Պապա, պապա։
- Մի գոռա, տանը չի։
- Բաց թող։ Դեյվ։
- Գնա սենյակդ։
- Լա՞վ ես մտածել։
- Հա։
- Դե հետո չասեք չէր զգուշացրել։

https://www.youtube.com/watch?v=PGCd68O6_E4

- Ես չեմ ուզում քեզ վնասեմ, բայց Սեմն  ինձ ասել ա քեզ ամեն գնով տանը պահեմ։
- Ես էլ ամեն գնով դուրս կգամ։

Դրանից հետո ես վազեցի դուրս։

- Դեյվ!
- Նիկա։ Ի՞նչ ա վիճակդ։
- Կարևոր չի։ Դեյվ! Բոլորին դու՞ ես ծեծել։
- Արի գնացինք։
- Նիկա, սպասի։ Դու ինչի՞ ես ստեղ։ Բա Գոռն ու՞ր ա։
- Քո նման դռան առաջ վեր ընկած ա։
- Արի Նիկա, գնացինք։

Մենք վազեցինք ու գնացինք։ Գնացինք մի տուն, փոխվեցինք։

- Դեյվ! Ցավու՞մ ա վերքերդ։ Ինձ այնքան մեղավոր եմ զգում, որ քեզ հետ նման բան ա պատահել։
- Ամեն ի՞նչ նոռմալ ա։ Դու ոնց ես վնասվել։
- Ես լավ եմ։
- Սպասի, բերեմ մշակեմ քեզ։
- Չէ։ Մենակ մնա կողքս։

- Միշտ կլինեմ կողքիդ։Նիկա։
- Հա։
- Սիրում եմ քեզ։
- Հն?
- Սիրում եմ քեզ։

- Ուզում եմ միշտ կողքիս լինես։ Միշտ։
- Խոստանում եմ։ Բայց Նիկա, դու շատ դժվարությունների մեջով ես անցնելու։
- Դեյվ։ Ես այսօր տուն չեմ գնալու։ Բայց վաղն էլ իրերս հավաքելու եմ դուրս գամ տնից։
- Ի՞նչ։ Գիժ ես։ Որտե՞ղ ես ապրելու։ Կարաս գաս ինձ հետ ապրես։
- Չէ։ Իրականում ես ինձ համար տուն ունեմ գնած։ Դրա մասին ոչ ոք չգիտի, այնտեղ էլ կապրեմ։
- Բա ապրելու գումար։
- Ես հաշվեհամար ունեմ բացած։
- Իմ խելացի։ Ինչ որոշում էլ կայացնես ես քո հետ կլինեմ։
- Դեյվ! Բայց կարող ա պատահի, որ ես չկարողանամ քեզ հետ կապվել։ Իսկ եթե ձախողվի, իմ պլանավերածի նման չլինի։ Իսկ եթե փակեն տանը։
- Իմացի ես քեզ կտեսնեմ։ Կհետևեմ։
- Իսկ ես ինչ իմանամ, որ դու իրոք ինձ հետևում ես։
- Դու կհասկանաս, երբ գա ժամանակը։

6 страница11 июля 2019, 00:48