5 страница10 июля 2019, 23:51

Մաս 4

Դեյվի կողմից

- Ինչի՞ ես կանչել։
- Գործ կա։
- Քանի անգամ եմ ասել, ես չեմ ուզում զբաղվեմ այս գործով։
- Դա դու չես որոշում։
- Հասկացանք, որ կյանքս փրկել ես, բայց հերիք ա կյանքս կործանես։ Էլ չեմ ուզում, չեմ ուզում, հասկանու՞մ ես։ Չեմ ուզում ձեռքերս արյունոտ լինեն։
- Քո ձեռքերն արդեն իսկ արյունոտ են։
- Քե՞զ եմ շնորհակալ դրա համար։
- Եթե ես չլինեի դու այդքան գումար չէիր ունենա։
- Եթե դու չլինեիր ես մահացած կլինեի։ Ավելի ճիշտ չէ։ Դու ինձ հանեցիր այդ տնից ու երբ հեռացանք, քեզնից 5 րոպե հետո հրշեջները եկան, ես կփրկվեի։ Եթե դու չլինեիր, ես կապրեի նենց, ոնց ուրիշները, ես հիմա ընտանիք կկազմեի։ Ոչ թե հիմա վախենում եմ մի աղջկա սիրահարվեմ։ Վախենում եմ վնասեք իրեն։ Վախենում եմ չկարողանամ երջանկացնել նրան։ Վախենում եմ նա իմ մասին իմանալուց հետո լքի ինձ։ Հասկանու՞մ ես։ Այն տղեն, ով փոքր ժամանակից սովորել ա կռվել, կրակել, հիմա վախենում ա։
- Պետք ա անես այս գործը։
- Ուրիշին ասա։
- Պետք ա անես։
- Ասացի ուրիշին ասա։
- Սա բարդ գործ ա, ուրիշը չի կարող անի։
- Ես էլ չեմ կարող։ Ես գնացի։
- Սպասի։
- Ի՞նչ։
- Միայն սա ու վերջ։
- Չէ։

Ասացի ու դուրս եկա։Ամբողջ կյանքս, ավելի ճիշտ 18 տարեկանից սպանում եմ մարդկանց, երբ ինձ պատվիրում են։ Ամբողջ կյանքումս չեմ կարողանա մոռանալ դա, ու սկսել նոր կյանք։ Արդեն հոգնել էի։ Շատ էի հոգնել։ Ամեն վայրկյան ուզում եմ թողնել ու փախչել։ Բայց ու՞ր։ Եթե փախչեմ, կմոռանա՞մ ամեն ինչ։ Ես այնքան բարկացած էի, որովհետև արդեն մեկ ամիս էր ինչ ինձ պատվերներ չէին տալիս։ Ես էլ հիշեցի նրա մասին, ով ինձ իր հրեշտակն էր համարում։ Շատերն ինձ կյանքից կտրող են համարում, նա' հրեշտակ։

-----------------------------------------------------------

Նիկայի կողմից

Ինձ համար պառկած երաժշտություն էի լսում, երբ սենյակիս դուռը թխկթխկաց.

- Նիկա, արի պապան հետդ խոսալու բան ունի։
- Ի՞նչ։
- Չգիտեմ։

Ես դուրս եկա սենյակիցս ու գնացի պապայի աշխատասենյակ։

- Պապ, կանչել էիր։ Այ։ Ինչի՞ համար պապ։ Ինչի՞ ապտակեցիր։
- Պապ, պետք չի նման կերպ բացատրել։
- Սեմ, տղես դու գնա։
- Բայց պապ..
- Գնա։
- Պապ, դու ինձ սրա պատճառով խփեցիր։
- Նոռմալ խոսիր։ Նա քո եղբայրն ա։
- 😏 Եղբայր։ Իսկ ինչի՞ խփեցիր։
- Դու փաստորեն այնքան թույլ ես, որ քո պատճառով տղաներ են կռիվ անում։ Ինչի՞ ես թույլ տվել, որ քեզ համար ինչ-որ մեկը կռիվ անի, քեզ դասի տանի, դա քիչ չի, հիմա էլ գա տուն, քեզ վզնոց նվիրի, կախվի վզիդ, քո համար կռիվ անի, քեզ գրկի տանի սենյակդ։ Ո՞վ ա դա։
- Փաստորեն այս անգամ էլ ա սաղ պատմել պապայի բալեն։ Նա ինձ փրկել ա։ Նա իմ հրեշտակն ա, ով ինձ փրկեց «տղուդ» ճանկերից։

Ասացի ու լացելով վազեցի սենյակ։ Երբ նեղված եմ լինում, զանգահարում եմ Միկային, նա էլ ինձ հանգստացնում ա։ Բայց այս անգամ նա չպատասխանեց իմ զանգերին։ Ես էլ սկսեցի ավելի լավ լինել։ Ու այդ ժամանակ ինչ-որ մեկը զանգեց ինձ, ես էլ առանց համարը նայելու, մտածեցի Միկան ա, վերցրեցի ու ասացի.

- Միկա, ինչ լավ ա զանգեցիր։ Քույրս տխուր ա։ Շատ տխուր։ Իրեն նեղացրել են։  Ու ինքը լացում ա։
- Նիկա, ի՞նչ ա պատահել։
- Վայ, կներեք Միկան չի՞։
- Դեյվն ա։ Բայց ի՞նչ ա պատահել։ Ինչի՞ ես լացում։
- Չէ, լավ ա ամեն ինչ։
- Հիշու՞մ ես, որ դու իմ ոսկե ձկնիկն ես, ու պետք ա կատարես իմ 3 ցանկությունը։
- Ահա։
- Պատրա՞ստ ես կատարել։
- Ահա։
- Դե հասցե ուղարկեմ, արի։ Ավելի ճիշտ ես կգամ քո հետևից։
- Չէ լավ ա։ Ես կգամ։
- Լավ դե, էսա կուղարկեմ։

Ես առանց վարանելու ուզում էի դուրս գամ տնից, երբ հիշեցի, որ ինձ չեն թողնի դուրս գամ, այն էլ այս ժամին, երբ բարկացած են վրաս։ Պատուհանով գաղտնի իջա, նստեցի մեքենաս ու գնացի Դեյվի ասած վայրը։ Երբ գնացի ամեն ինչ այնքան գեղեցիկ էր։

- Դեյվ!
- Նիկա, ի՞նչ էր պատահել։
- Դեյվ։ Պատկերացնում ես իմ պապան, իմ հարազատ պապան կյանքում առաջին անգամ իմ վրա ձեռք բարձրացրեց, այն էլ դրա համար։
- Հիմա ի՞նչ ա արել։
- Պապային ամեն ինչ պատմել ա։
- Նիկա, բա դու ինչի՞ ես ամեն ինչ ծանր տանում։
- Իսկ եթե իմ պատճառով քեզ բան ասեն։
- Հիմարիկ, իմ մասին մի մտածի։
- Դեյվ, քո կարիքն էի զգում։ Միշտ նման դեպքերում զանգում էի Միկային, բայց նա չէր պատասխանում, իսկ հետո դու զանգեցիր, իմ հրեշտակը, իմ պահապան հրեշտակը։
- Ես էլ քո կարիքն էի զգում։ Շատ տխուր էի, ուզում էի մի սփոփիչ խոսք լսել։
- Ինչի՞ էիր տխուր։ Ի՞նչ ա պատահել։
- Դե ինձ ստիպում էին անել մի գործ, որն ինձ դուր չէր գալիս։
- Հետո։
- Հետո վիճեցինք, բայց դե չեմ կարող հրաժարվել այդ աշխատանքից։
- Ես քեզ հավատում եմ, դու կարող ես դուրս գալ այդ իրավիճակից։
- Միշտ կլինե՞ս կողքս։
- Պայմանով։
- Լսում եմ։
- Որ դու էլ ինձ կօգնես միշտ։
- Ես համաձայն եմ։

Նա մոտեցավ ու գրկեց ինձ։

- Եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, ուղղակի զանգիր ինձ։
- Դեյվ!։
- Հա։
- Ոսկե ձկնիկը հավերժ ա քեզ համար։
- Այսի՞նքն։
- Որպես լավ ընկեր դու ինձնից կարող ես ցանկանալ այն, ինչ ուզում ես։
- Զգույշ եղի։ Ու էլ ոչ մի տղայի նման բան չասես։
- Չէ։ Ես գիտեմ ում եմ ասում։ Դեյվ, զանգում են, ինչի՞ չես պատասխանում։
- Ոչինչ։
- Դեյվ, կարող ա կարևոր ա։
- Ոչինչ։
- Դեյվ!
-  Անունս էտ ինչքա՜ն ա դուրդ եկել, անընդհատ կրկնում ես։Լավ, պատասխանում եմ։

-----------------------------------------------------------
Դեյվի կողմից

- Ալո։
- Ի՞նչ ես անում։
- Նստած։
- Մենա՞կ ես։
- Չէ։
- Դե նայի էտ աղջիկը չտուժի քո պատճառով։
- Չփորձես մոտենալ իրան։
- Քեզնից ա կախված։
- Ի՞նչ ես ուզում։
- Որ անես էտ գործը։
- Ասացի չէ։
- Ուրեմն սիրելիդ տուն չի հասնի այսօր։ Ցավոք։ Երիտասարդ էր։ Դեռ կարար երկար ապրեր։
- Ի՞նչ ես խոսում։
- Ուզու՞մ ես ևս մեկ անգամ փրկել նրա կյանքը։
- Մտքիդ ասա։ Ի՞նչ ուզում ես կտամ քեզ, բայց ոչ էտ գործը։
- Ես արդեն ասել եմ։ Էդ գործն արա, էդ աղջկանից հեռու մնա ու Իրան վտանգ չի սպառնա։ Թե ուզում ես Նիկան տուժի։ Ի դեպ, շատ սիրուն ա, խելացի, նայի չսիրահարվես։
Հն? Համաձայնե՞ս։
- Ե՞րբ ա պետք։
- Վաղը, 18:00, ռեստորանի անունը ծրարի հետ վազը կգաս վերցնես։

-----------------------------------------------------------
Նիկայի կողմից

- Դեյվ! Ի՞նչ ա պատահել։ Ո՞վ էր զանգում։ Ի՞նչ էր ասում, ի՞նչի ես գունատ։
- Հեռու մնա ինձնից, հեռու։
- Դեյվ! Բայց ես ի՞նչ ասացի։ Կներես, եթե մի բան այն չեմ ասել կամ արել։ Կներես։ Ես գնում եմ։
- Սպասի։

https://www.youtube.com/watch?v=aatr4TPJOGU

- Դեյվ!
- Կներես։ Ես չէի ուզում քեզ նեղացնեմ։ Կներես, բայց հիմա գնա։ Գնա, ու սպասի զանգիս։
- Բայց, Դեյվ։
- Խնդրում եմ։

Ես առանց բան ասելու, նստեցի մեքենաս ու գնացի տուն։ Այնքան էի մտածում Դեյվի մասին, որ մոռացել էի, որ փախել եմ տնից։ Հիմարի պես գնացի, դռնով մտա տուն, գնացի սենյակս։

- Նիկա, էս դու սենյակու՞մ չէիր։
- Հեռու գնա։
- Սպասի։ Պապայիդ կասեմ։
- Ադե, ի՞նչ ուզում ես արա է։

Մտա սենյակ ու ամբողջ գիշեր մտածում էի, թե ով էր զանգել Դեյվին, ինչ էր ասել, ինչից բարկացավ, ինչի ինձ հետ կոպիտ խոսեց ու ինչի խլեց իմ առաջին համբույրը։

5 страница10 июля 2019, 23:51