4 страница10 июля 2019, 21:02

Մաս 3


Դեյվի կողմից

Դուրս եկա տնից տեսնեմ այդ Սեմը ճանապարհս կտրեց։

- Ի՞նչ ես ուզում։
- Դու ասա։ Դու ի՞նչ ես ուզում Նիկայից։
- Քո ի՞նչ գործ։ Ես ինչի՞ պետք ա ինչ-որ բան ուզեմ մարդուց, որ հետը շփվեն։
- Նիկայից հեռու մնա։
- Դու՞ ես ասելու։
- Հա։
- Հեռու հա։
- Թե չէ ի՞նչ։

https://www.youtube.com/watch?v=YaMMuahONac

-----------------------------------------------------------
Նիկայի կողմից

- Այս ի՞նչ ձայներ են։ Սեմը!

Երբ դուրս եկա, տեսնեմ ինչ!

- Դեմ, վերջ տվեք, ի՞նչ եք անում։ Վերջացրեք։
- Հեռու գնա։
- Սեմ! Մի խփի։
- Նիկա, ասեցի տուն մտի։

Երբ Սեմն ուզում էր խփել այդ տղուն, առաջն ընկա ու հարվածը ինձ կպավ, ես ոտքս հոլորեցի ու վայր ընկա։

- Ա՜խ։
- Նիկա։ Ի՞նչ եղավ։
- Հեռու ինձնից։ Ես կբարձրանամ։ Ա՜խ։
- Արի ես քեզ կօգնեմ։

- Մի հարց կարո՞ղ եմ տալ։
- Տուր։
- Ի՞նչի ես աչքերդ փակել։
- Հա էլի։ Ինչի՞ եմ փակել։ Եսիմ։ Միգուցե ինձ ոչ ոք չէր գրկել, իմ մասին հոգ չէր տարել, դրա համար։
- Դե երբ ցանկանաս, որ քո հանդեպ ինչ-որ մեկը ուշադիր լինի, կարաս ինձ ասես։
- Եղավ։
- Քեզ ու՞ր տանեմ։ Հյուրասենյա՞կ։
- Չէ։ Իմ սենյակ։
- Բայց ես քո սենյակի տեղը չգիտեմ։
- Բարձրացի երկրորդ հարկ, թեքվիր աջ գնա, հետո թեքվիր ձախ, այ սա է իմ սենյակը։
- Սա ինչ լաբիրինթոս էր։
- Լավ դե ես գնացի։
- Լավ։

Նա ինձ իջեցրեց սենյակի դռան առաջ, բայց, երբ ուզում էի գնամ, չկարողացա։

- Ա՜խ։

Նա շրջվեց։

- Վայ, կներես, մոռացել էի,- գրկեց ու տարավ սենյակ,- դու պետք ա ավելի ուշադիր լինես։ Ինչի՞ էիր խառնվում։
- Ինչի՞ էիք վիճում։
- Դա քո գործը չի։
- Իմ ամենաչսիրած նախադասությունը։
- Շատ ա ցավում։
- Ոչինչ կդիմանամ։ Մի քանի օր պառկած կանցկացնեմ ու կանցնի երևի։
- Ես քո ոտքը էսա կտրորեմ, կանցնի։
- Չէ, չէ, չէ։ Վայ, ամոթ ա, շնորհակալ եմ շատ, պետք չի..
- Ասեցի, ես էսա կանեմ։
- Բայց, չէ...

- Հա, ի դեպ սենյակդ շատ հասարակ ա։
- Ի դեպ, դու առաջին մարդն ես ով իմ սենյակ է մտնում, մորս մահից հետո։
- Իրո՞ք։
- Ահա։ Չեմ թողել ինչ-որ մեկը մտնի իմ սենյակ, ո′չ պապայիս,ո′չ Միկային, ո′չ ինչ-որ սպասուհու, առավել ևս Սեմին։
- Ինչի՞։
- Որովհետև ես նրանց ինձ օտար եմ համարում, նույնիսկ հորս, նույնիսկ Միկային, ով իմ ամենալավ ընկերն ա, ով իմ ամենադժվար պահերին ինձ հետ ա եղել։
- Իսկ ինչի՞ ինձ թողեցիր։
- Երանի ես էլ իմանայի։
- Գիտես ինչի՞։
- Ինչի՞։
- Որովհետև իմ մեջ գտար նույն ցավը, ինչ կար քո հոգում։ Նույն աչքերի թախիծը, նույն կեղծ ժպիտը։
- Միգուցե։
- Լավ, դե ես գնամ։
- Չէ։
- Ուզու՞մ ես մնամ։
- Չէ։ Ավելի ճիշտ հա։ Ավելի ճիշտ չէ։
Օ՜ֆ։ Սպասի, վերքերդ մաքրեմ։
- Չէ, ես ինքս։ Թեթև քերծվածք ա։
- Ինձ չե՞ս լսում։
- Լավ  տենց մի նայի, կմնամ։


Ես մաքրեցի նրա դեմքի արյունը։ ԵՒ սուրճ  խնդրեցի սպասուհուց, երբ նա առաջ էր ուզում գա, ես գոռացի.

- Սպասի։ Որ խնդրեմ կվերցնես ամեն ինչ։
- Հա իհարկե։

Նա գնաց ու բերեց։

- Տիկին Աննա, պապա՞ն չի վերադարձել։
- Ոչ։

Ես էլ տխուր, ցածր ձայնով ասացի.

- Ես էլ խնդրել էի շուտ տուն գա, ֆիլմ նայենք։ Բայց իր գործերն ավելի կարևոր են, քան ես։
- Ի՞նչ։ Նիկա, բա՞ն էիր ասում։
- Չէ։
- Գիտես ի՞նչ եմ ուզում  արդեն մի քանի ամիս։
- Ի՞նչ։
- Ուզում եմ ֆիլմ նայեմ, բայց չեմ հարմարեցնում աշխատանքիս հետ։
Կգա՞ս գնանք իրար հետ նայենք։
- Իրո՞ք։ Ես էլ եմ ուզում, բայց չեմ ուզում տնից դուրս գամ։
- Քո սենյակում կնայենք։
- Ես համաձայն եմ։
- Ի՞նչ ֆիլմ ես ուզում։
- Ռոմանտիկանից հեռու ֆիլմ։ Ուզում եմ ռոմանտիկան շատ քիչ լինի։
- Ես համաձայն եմ։
- Այնպիսի ֆիլմ, որտեղ ավելի շատ կռիվ կա, մարդասպանություն,- այդ որ ասացի, նայեցի նրա դեմքին նա գունատվել էր,- լա՞վ ես։ Ի՞նչ պատահեց, ես ինչ-որ բան ա՞յն չասեցի։

- Չէ, ամեն ինչ նոռմալ ա։  Տրամադրությունդ մի քցի։Արի նայենք։
- Կգաս ծանոթանանք։ Ես քո անունը չգիտեմ։
- Դեյվ, անունս Դեյվ ա։
- Ի՜նչ սիրուն անուն ունես,- քմծիծաղ տվեց,- ճիշտ եմ ասում։
- Քո անունն էլ ա շատ սիրուն։ Իսկ դու ի՞նչ ես սիրում ֆիլմեր հանցագործության մասին։
- Չգիտեմ։ Սովորաբար հանցագործությունները կռվել գիտեն, զենքով կարողանում են կրակել, ես էլ սիրում եմ համարձակ մարդկանց ու փորձում եմ ինքս համարձակ լինել։
- Իսկ դու ինչպե՞ս ես նայում մարդասպաններին։
- Ես այսպես եմ կարծում, որ... կներես, տեսնեմ, ով ա զանգում։
- Ի՞նչ պատահեց։ Ինչի՞ չես պատասխանում։ Ընկե՞րդ ա։
- Չէ։ Ալո։
- Դու այսօր գալուց կարող ես հետդ մի զույգ կոշիկ բերես, 31 համար։
- Ես այսօր չեմ կարող գալ, բայց ես կուղարկեմ կա′մ գումարը, կա′մ ապրանքը։

Երբ վերջացրեցի, նա ասաց։

- Այդ ինչի՞ մասին ա խոսքը։
- Ոչ մի բանի։ Արի ֆիլմը նայենք։

Ֆիլմի ընթացքում զանգ եկավ նրան։ Նա էլի գունատվեց ու պատասխանեց։
- Ալո։ Չէ։ Կարևոր չի։ Ասեցի կարևոր չի։ Հա։ Ես գիտեմ։ Այսօր չեմ կարող։ Ուրիշին ասա։ Լավ էսա կգամ։
Կներես, Նիկա, ես պետք ա գնամ։
- Ի՞նչ ա պատահել։ Ինչո՞վ կարող եմ օգնել քեզ։
- Ոչնչով։
- Ո՞վ էր զանգել։ Ի՞նչ ասավ, որ սենց եղար։
- Ամեն ինչ լավ ա, դու հիշի իմ 3 ցանկության մասին։
- Դեյվ։
- Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, ու կներես ինձ։ Իմ պատճառով...
- Լռիր։ Պետք էր դա։
- Քեզ հաջողություն։ Ուշադիր կլինես։
- Լավ։


4 страница10 июля 2019, 21:02