III ՄԱՍ
Խոնավության հոտն ու գլխացավիս անտանելի մեկնարկը արթնացրին ինձ այն ժամանակ, երբ ականջներիս հասավ Դանիելի ֆրանսերեն բառերով հայհոյանքները, որոնք ուղղված էր ոստիկանների կողմը։ Ծանր հոգոց հանելով վեր կացա, ու մոտեցա ճաղավանդակին։ Բանտախուցի դուռը բաց էր ու քիչ հեռու նկատեցի արյունոտված շորերով Դանիելին, որը հայհոյում էր ոստիկանին՝ մեկ հայերեն, մեկ ֆրանսերեն լեզուներով։ Այնուհետև նկատելով, որ արթնացել եմ, մոտեցավ ինձ։
- Սրանք գիտե՜ին՝ հենց այնպես կարող էին բռնել ինձ ու բանտախուցը գցել, - Դանիելը թևքով մաքրեց քթից հոսող արյունը ու նստեց չոր մահճակալին։
- Տեղեկություններ կա՞ն Զոհրապից։
Դանիելը ծանր հոգոց հանեց և աչքերը չհեռացնելով ոստիկանից բացասական պատասխան տվեց։
- Մենք կարող ենք դուրս գալ, մեկ վայրկյանից ավել չեմ ուզում մնալ էստեղ, - Դանիելը բարձրացավ, բայց հանկարծակի գլխապույտը ստիպեց նրան նահանջել։ Ոստիկաններից մեկը մոտեցավ մեզ և ջուր մկենեց Դանիելին, բայց վերջինս զայրույթով ձեռքին հարածեց ու բաժակը քիչ էր մնում ընկներ։
- Ձեր կեղծ պահելաձևը փաշաների վրա կօգտագործեք, - Դանիելը սկսեց բղավել ոստիկանի վրա, բայց ոստիկանը անմեղ հայացք գցեց նրա վրա և խոնարհաբար դուրս եկավ բանտախցից՝ կարծես այդպես էլ պետք է լիներ։ Զգալով զարմանքս Դանիելը քմծիծաղեց , ապա ավելացրեց։
- Հենց իմացան, որ <<կարևոր դեմք>> եմ, սկսեցին հատուկ ուշադրության արժանացնել։
Քիչ անց ոստիկաններից մեկը մոտեցավ մեզ և ասաց, որ կարող ենք դուրս գալ։ Դանիելը բղավեց, որ՝ առանց նրանց զգուշացնելու էր մենք միևնույն է դուրս էինք գալու և դուրս գալուց առաջ թքեց բանտախուցի մեջտեղում ՝ ուշադրությամբ նայելով ոստիկանի աչքերի մեջ։
- Սա էլ ձեզ հիշատակ՝ իմ կողմից։
Դրսում ամեն բան հանդարտ էր թվում։ Ամբոխը մասնատվել ու հանդարտվել էր։ Ֆրանսիացները, որոնք մինչ այդ չէին նկատվում փողոցներում հիմա սրճարաններում և ռեստորաններում նստած վայելում էին օրը՝ մի բաժակ սուրճի, թեյի շուրջ։ Դանիելը քայլեց նրանց կողքով ու այդ տեսարանը ստիպեց ինձ արտասվել։ Ճոխ, գեղեցիկ, մաքուր ֆրանսիացների կողքին, Դանիելը իր արյունոտ շորերով և մոլորված հայացքով խորհրդանշում էր Հայաստանի ներկայիս վիճակը։ Նա զայրույթով հետևում էր այն ֆրանսիացներին, որոնք աչք չէին կտրում նրանից ու ծիծաղում էին տեսքի վրա։ Ես Դանիելի թևը մտա ՝ ուղեկցելով աշխատավայրս։
- Ես չեմ կարող գալ հետդ։ Պիտի Զոհրապին գտնեմ։ Հավանաբար ինքը ինձ սպասում է։
- Էսպես չես կարող Զոհրապի մոտ գնալ։ Արի գնանք ինձ մոտ։ Տեսքի կգաս ու կգնաս։
- Թքած ունեմ տեսքի վրա։ Դու էլ ես սրանց նման դարձել, - գլխով ցույց տվեց մի ֆրանսիացի երիտասարդի , որը ուղղում էր վերնաշապիկի թևքը։
Դանիելը արագ քայլերով հեռացավ։ Բղավեցի նրա հետևից, սակայն անօգուտ էր։ Միշտ հիացել եմ նրա կերպարով։