2 страница21 октября 2023, 21:39

II ՄԱՍ

Ես Ֆրանսիայում Հայաստանը ներկայացնող լրագրի կետ ունեմ, որտեղ աշխատում են քսանից ավել լրագրողներ՝ ներկայացնելով քաղաքական, մշակութային, առօրյա, ստեղծագործական և այլ կետերը։ Աշխատավայրս գտնվում էր Ֆրանսիայի գրեթե կենտրոնում, շենքի կողքին գործում էր նաև կրպակը, որից ֆրանսիացիներն ու ֆրանսահայերը անշահախնդրորեն օգտվում էին։

Աշխատավայրում բոլորը խառնված էին իրար ու անհույս աչքերով նայում էին ինձ։ Մի պահ շփոթվեցի, հետո աշխատակիցներից մեկը մոտեցավ ինձ ու խնդրեց առանձնանալ։

- Մենք շատ վատ նորություն ենք իմացել, - աշխատակիցը կարմրած էր ու բառերը դժվար էր արտաբերում;

- Տեղահանման մասին է խոսքը, ճի՞շտ է, - աշխատակիցը շփոթված ինձ նայեց, հետո գլխով արեց՝ հաստատելով հարցս։

Տիրեց ծանր լռություն ։Աշխատակիցը անհարմար իրավիճակից ելնելով, նստեց գրասեղանիս դիմացի աթոռին ու կախեց գլուխը՝ սպասելով հրահանգի։ Քիչ անց, երբ այնուամենայնիվ որոշեցի հրահանգավորել՝ լուսաբանելու Արևմտյան Հայաստանում տեղի ունենալիք <<տեղահանման>> մասին, պատուհանից լսվեց ամբոխի ձայներ, որոնք մոտենում էին կենտրոնական հատված։ Աշխատակիցը վեր թռավ տեղից ու մոտեցավ պատուհանին։ Նրան միացա նաև ես ու քիչ անց նկատեցինք ամբոխի մեծ հոսք, որը պիտի անցներ մեր պատուհանի տակով։ Ամբոխը, ինչպես հասկացանք բաղկացած էր հայերից, քանի որ բոլորը միաբերան բղավում էին ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Աշխատակցին հրահանգեցի ճշտել՝ ի՞նչ հավաք է, թեպետ շատ լավ գիտեի, որ <<տեղահանության>> մասին չարաբաստիկ լուրը կայծակնային արագությամբ տարածվելու էր Ֆրանսիայում բնակվող հայերի մեջ և բոլորն էին դուրս գալու փողոց՝ արտահայտելու իրենց կարծիքը։

Քիչ անց , երբ բարկացած որոշեցի պատուհանը փակել և ինքս դուրս գալ փողոց նկատեցի, որ բախում սկսվեց ամբոխի և Ֆրանսիայում բնակվող մի շարք թուրքերի միջև։ Տուրուդմփոցը վերածվեց արյունահեղ քաղաքացիական պատերազի, որի դեմը չէին կարողանում առնել ոստիկաններն ու կռիվը բաժանող քաղաքացիները։

Դուրս եկա փողոց; Շտապեցի ամբոխի կողմը, բայց ոստիկաններից մի քանի հոգի հրեցին ինձ՝ հասկացնելով, որ պատրաստավում են ցրել արյունալի պատերազմի վերածված հավաքը։ Սկսեցի բղավել մի քանի թուրք քաղաքացիների վրա, որոնք նկատելով ինձ թուրքերեն ինչ-որ բաներ էին բղավում, իսկ հետո նկատեցի Դանիելին, որը անօգնական ընկած էր գետնին; Դեմքը լիովին արյոնոտված էր, նա անընդհատ արյուն էր թքում ու փորձում էր բարձրանալ։ Ոստիկանի դեմն առնելով մի կերպ մոտեցա Դանիելին։ Դանիելը նայեց ինձ։ Աչքերի կապույտը թաքնվել էր արյան տակ, Դանիելը խեղճացած չէր, այլ ընդհակառակը բղավում էր՝ որ օգնություն հարկավոր չէր։

- Չեմ կարողանում գտնել Զոհրապին, Ատոմ։

- Միգուցե բանակցությունների է գնացել, - փորձեցի բարձրացնել Դանիելին, բայց վերջինս ցանկանում էր գտենին նստած՝ հասկանալ, թե որտեղ է Զոհրապը։ - Արի գնանք իմ աշխատասենյակ, աշխատողներս կմշակեն վերքերդ։

- Դրա ժամանակը չի Ատոմ։ Ես Զոհրապին չեմ կարողանում գտնել։ Նա երբեք առանց ինձ տեղյակ պահելու չէր գնա բանակցությունների։

Դանիելի մտավախությունները տեղին էին այն առումով, որ Զոհրապը, քանի որ թուրքական պառլամենտի կարևորագույն գործիչն էր համարվում, կարող էին ինչ որ կերպ գաղտնի բանակցությունների կամ քննարկումների հրավիրել՝ հրահանգավորելով այդ մասին չտեղեկացնելու անգամ մոտ կոլեգաներին, սակայն Դանիելը հիմար չէր և այդ ամենը շատ լավ հասկանում էր։

- Կարծում ես, որ նրան առևանգե՞լ են։

- Չեմ կարծում, այլ վստահ եմ։

Սա շոկային եզրահանգում էր։ Այն , որ թուրք մի շարք գործիչներ կարող էին ճնշել, վախեցնել համախոհ կոլեգային ՝ կասկած չկար, սակայն առևանգել նման կարևորագույն ու հարգված գործչին, ինչպիսին որ Զոհրապն էր՝ տրամաբանությունից դուրս էր։

Ոստիկանները փորձեցին հեռացնել մեզ ճանապարհից և Դանիելը իր ողջ զայրույթը ուղղեց նրանց կողմ։ Չնայելով իր ստացած վերքերին Դանիելը վեր թռավ տեղից ու հարձակվեց ոստիկանի վրա ՝ բռունցքի հարվածներ հասցնելով դեմքին։ Նրան մի կերպ պոկելով ոստիկանից փորձեցի դուրս հանել նրան ամբոխի միջից, բայց րոպե չանցած մեզ շրջապատեցին ոստիկանները և սկսեցին հարվածել։ Գիտակցությունս կորցրեցի։ 

2 страница21 октября 2023, 21:39