IV ՄԱՍ
Մարդկանց արյունոտ քարավանը շարվեշարան քայլում էր ավազոտ գետնի վրայով։ Ձիերի վրա նստած սրբապիղծները մտրակում էին թե՛ ձիերին, որոնք քայլում էին արյունտոված շարասյան կողքին, թե՛ նույն շարասյանը, որտեղ նկատվում էին և՛ երեխաներ, և՛ ծերեր։ Նրանցից մեկը ընդվզում էր ու չէր հաշտվում ճակատագրի կողմից <<ընծայված>> սարսափելի իրականությանը։ Մեկ վայրկյան էր անհրաժեշտ սրբապղծին, որպեսզի սպաներ ընդվզողին ու շարունակեր կառավարել արյունոտ շարասյանը։
Երբ հանկարծակի վեր թռա անկողնուցս դիմացս նկատեցի Դանիելի գունատված դեմքը։ Նա աչքերը հառել էր վրաս ու լուռ նայում էր մի կետի, կարծես այդ կետի մեջ փորձում էր գտնել իրեն տանջող հարցի պատասխանը։
- Դանիե՜լ, էս ինչ է վիճակդ, որտե՞ղ ես եղել, - Դանիելի փոշոտ կեղտոտ սպիտակ վերնաշապիկը մերկացրել էր սպիտակ պարանոցը։ Նկատվում էր, որ չէր գիշերել։
- Զոհրապից նորություն ունե՞ս, - Դանիելը գլխով բացասական նշան արեց։
- Նա այլևս ողջ չի Ատոմ։
- Ի՞նչ գիտես։
- Թուրքիայի բոլոր կարևորագույն իշխանականները Թ․-ից սկսած մեկնել են։ Զոհրապին էլ են հետները տարել։ Բայց Զոհրապը սպանված է։ Նրան սպանել են։
- Անհնարին բաներ ես ասում։ Նա թուրքական պառլամենտի ամենաներից է։ Եթե նրան սպանեն կքանդվի կարևորագույն օղակներից մեկը։
- Օղակը ճզմված ու սպանված է Ատոմ, - Դանիելը խորը շունչ քաշեց և բարձրանալով տեղից հենվեց պատշգամբին։ Նրա մատների վրա չորացած արյան հետքեր նկատեցի, երբ վառեց ծխախոտը: Արևը մի պահ թափանցեց նրա շեկ գանգուրների մեջ ու Դանիելը փակեց աչքերը։ Քթի տակ Կռունկն էր մրմնջում։
- Թուրքական յաթաղանը Արևմտյան Հայաստան է հասել․․․արդեն, - նրա հաճելի մրմնջումը վերածվեց արյունոտ ճշմարտանման բառերի, որոնք կատարվում էին <<հենց հիմա>>։ Զոհրապը լավագույններից է, բայց նա ինքն էլ գիտեր իր ճակատագիրը։ Ոհմակի մեջ նա միակ անմեղ գառներից էր, որից ազատվել էր պետք, զոհաբերել․․․հանուն ինչի՞։ Ոչնչի։ Ես ու դու էստեղ ապահով նստած <<վայելում>> ենք Ֆրանսիայի արևը, մինչդեռ էն մյուս կողմում, էն մյուս արևի տակ մորթվում են։ Զոհրապն էլ իրենց հետ։ Մենք ի՞նչ գործ ունենք էստեղ Ատոմ, ինչի՜ ենք եկել էստեղ։ Էս կապիկությունները ինչի համար են, - նա սկսեց մատով ցույց տալ սրճարանում նստած տիկնանց և պարոններին, որոնք երջանիկ ժպտում ու վայելում էին սուրճը շոկոլադե կրուասանով։ - Կամ քո է՜դ թերթը, իբր Ֆրանսիայում Հայաստանը ներկայացնող առաջին օրաթերթի հիմնադի՜րն ես․․․Ինչի՜ս է պետք քո թղթի կտորը, որտեղ պիտի մեծ տառերով վերնագրես ՑԵՂԱՍՊԱՆՎՈՒՄ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՋ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ․․․ , - Դանիելը կանգնեց սենյակի մեջտեղում ու ծանր հևոց հանեց , հետո ափերով փակեց դեմքն ու խոնարհվեց մահճակալիս դիմաց։
- Ես որոշել եմ մեկնել Դանիել։
- Ո՞ւր։
- Տուն։
- Ես էլ եմ գալիս։ Առանց Զոհրապ ես էլ , դու էլ էստեղ անարժեք ենք։
Ցավալի էր պատկերացնել Դանիելի դեմքը, երբ վերջինս մի կերպ կարողացավ ոտքի կանգնել ու դիմել դեպի դուռը։ Նրա աչքերում վախ, տագնապ ու զարմանալիորեն հանգստություն կար։ Մտքիս ծայրով անգամ չանցավ այն փաստը, որ Դանիելին ես վերջին անգամ եմ տեսնելու։
Հայկական օրաթերթ
24.07.1915թ․
Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 12:00-ի սահմաններում հայտնի պետական հայ գործիչ Դանիել Ավանեսյանին գտել են իր ննջասենյակում մասնատված, իսկ ճակատին փակցված էր թուրքական հետևյալ գրառումը․
<<Հային պիտի տանջելով սպանել>>։
Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի պետությանը և իր մարդասպան քաղաքագլխին։
Մեր ցավակցությունն ենք հայտնում սպանվածի հարազատներին։
Ես քայլում էի ամայի փոշոտ ճանապարհով։ Դիմացս շարասյունն էր ՝ բաղկացած փոքրերից ու մեծերից։ Լսվում էին խուլ հառաչներ, լաց, մորթվող երեխայի աղաղակներ։ Բթացել էր նյարդերս։ Արթնացա մղձավանջից։ Իսկ օրաթերթը շարունակում էր ձեռքումս մնալ։
Վերջ