22 страница3 июля 2019, 16:24

Մաս 20'փախուստ

Միշտ ցանկացել եմ թաքցնել, որ կռվել գիտեմ, բայց հիմա պետք էր երեխայիս պաշտպանեմ։


Ուստի բռնվելով կարողացա իջնել։ Լրագրողներն ինձ տեսնելով առաջ վազեցին, թիկնապահների մի մասը բռնեց նրանց, մի մասն էլ եկավ, որ ինձ տանի։ Նրանք բռնեցին թևերիցս, բայց ես էլ խնդրեցի, որ բոլոր լրագրողներից վերցնեն տեսախցիկները։ ԵՒ երբ ուժ գործադրելով ուզում էին գործի անցնել, ես սկսեցի գործի անցնել։ Մի քանի հոգին զանգեցին չգիտեմ ուր, ես էլ բոլորին գետնին տապալեցի ու խնդրեցի լրագրողներից.

- Ինձնից հետո փակեք բոլորի ճանապարհը և ես խոստանում եմ, որ մի օր ձեզ հարցազրույց կտամ։

Ու ես վազեցի։ Գնացի ու պատահմամբ մի աղջկա կպա։

- Կներեք, կարող եմ ձեր հեռախոսից օգտվել?
- Իհարկե։
- Արամ, ես եմ։ Արամ, ես փախա հիվանդանոցից, բայց ուրիշ խնդիր կա, լրագրողները տեսել են ինձ կռվելուց, բոլոր թիկնապահներին գետնին եմ հավասարացրել, բայց չեն նկարել։ Երկրորդ քեզ հետևում են պապայիս մարդիկ, չենք կարա հանդիպենք։ Երրորդ գնալու տեղ չկա, մեքենաս մոտս չի։ Բայց Արամ, ես կարողացա փրկել մեր երեխային ։ Ես կատարեցի խոստումս։
- Ան, կարաս գաս մեր լճի մոտ։
- Հիմա?
- Հա։ Կամ ես կգամ հետևիցդ։
- Չէ, դու չգաս։ Ես մի ձև կգամ։ Լավ դե։
- Ուշադիր կլինես։
- Դու էլ։

- Կներեք, որ լսեցի ձեր խոսակցությունը, բայց ես մեքենայով եմ ձեզ կտանեմ, որ պետք է։
- Չէ, պետք չի։ Շնորհակալ եմ։
- Դուք այդքան քաջ եք։ Ձեր հորն եք դեմ դուրս եկել, որ պաշտպանեք ձեզ, ձեր երեխային, թույլ տվեք օգնել։
- Լավ, բայց կլինի ես վարեմ մեքենան։ Ես վարել գիտեմ, վարորդական իրավունք ունեմ։
- Լավ։

Շատ մեծ արագությամբ հեռացանք այդտեղից։ Անընդհատ Արամի մասին էի մտածում, հանկարծ չվնասեն։

-----------------------------------------------------------
Արամի կողմից

Դուրս եկա հյուրանոցից, ինձ հետ վերցնելով գումար, իմ ու Անիի անձնագրերը։ Երբ դուրս եկա հյուրանոցից, ինչ-որ մեկը զենքը գլխիս դրեց։



- Մտածում ես կփախչես, առանց ասելու թե ուր ա հարսնացուս?
- Ինչ? Մի ծիծաղեցրու։
- Ուր ա Անին?
- Քո ինչ գործ?
- Ես ու Անին հենց այսօր ենք ամուսնանալու։
- Ժամանակ չունեմ, հեռու գնա։
- Չէ ։ Դու այստեղից չես փախչի։
- Էտ ինչի? Շատ են թիկնապահներդ? Եթե Անին կարողացել ա բոլորին գետնին հավասարեցի, ես էլ կարող եմ։
- Մտածում ես բոլորին կհաղթես?
- Չեմ կասկածում։
- Չթողնել դուրս գա հյուրանոցից։


- Հիմա տեսաք, բոլորդ գետնին եք։ Իսկ դուք կասկածում էիք։






-----------------------------------------------------------
Անիի կողմից

Ես այնքան արագ էի վարում, որ Մերին( ինձ օգնող աղջիկը) վախեցել էր։

- Շատ արագ ես վարում, բայց շատ ուժեղ ռեակցիա ունես։ Ինչպես ես կարողանում?
- 15 տարեկանից վարում եմ։
- Հայրդ դեմ ա երեխայիդ? Բայց ինչի?
- Հա։ Ես ամուսնացել եմ առանց որևէ մեկին ասելու։ Հետո ես իմացա, որ երեխայի եմ սպասում։ Ու այսօր էլ ամուսնուս եղբոր դատն էր, նրան մեղադրել էին քրոջս դաժանորեն սպանելու մեջ։ Բայց ես ու ամուսինս վիդեո ներկայացրինք, որտեղ ուրիշն էր սպանում։ Դրանից հետո ես ասացի, որ երեխայի եմ սպասում, հայրս էլ տարավ հիվանդանոց, որ ազատվեմ երեխայից, բայց ես փախա։
- Միշտ պայքարի սիրուդ համար։
- Ես արդեն հասա, շնորհակալ եմ շատ։ Ես գումարը վերցրեք, շատ շնորհակալ եմ։
- Հետ վերցրու այս գումարը։ Սա քեզ պետք կգա։
- Չէ։ Ես ու ամուսինս գումարի կարիք չունենք։ Սա ձեզ իմ շնորհակալությունն է։

22 страница3 июля 2019, 16:24