Մաս 19'պայքար
Այս գիշեր մի քիչ քնեցի, որովհետև միայն իմ մասին չէ որ պետք է մտածեի։ Առավոտը շուտ արթնացա, Արամը sms էր գրել։ Զանգեցի.
- Ան, մի ժամից գամ հետևիցդ?
- Չէ, Արամ, դատարանում կհանդիպենք։
- Լավ դե։ Զգույշ կլինես։
- Դու էլ։
Զանգեցի Սաշին։ Պայմանավորվեցինք, որ ժամը 9-ին հանդիպենք, 10-ին դատն էր։ Ես մեծ չափաբաժնով թմրանյութեր էի գնել, դեղի տեսքով։ Երբ որ գնացի Սաշիկ մեքենան նստեցի, նրանից պնդեցի, որ քշի խաղաղ տեղ։
- Տրամադրություն ունես?
- Չէ։ Ինչի Անի?
- Ուզում եմ տրամադրությունդ բարձր լինի։
- Հասկացա։
Նա հանեց, թմրանյութ օգտագործեց։
- Սաշ։
- Ասա։
- Երբ որ քեզ վատ ես զգում, ինձ ասա, ես քեզ դեղ կտամ։
- Լավ, շատ ուշադիր ես իմ հանդեպ։
- Իհարկե։
Գնացինք դատարան։ Սկսեցին դատը։ Երբ Արամը ինձ Սամի հետ տեսավ, շշմեց։ Ուզում էր մոտ գա, ձեռքով հասկացրեցի, որ առաջ չգա։ Բայց Նեսին եկավ, ծանոթացրեցի Սաշիկ հետ, Նեսին Coca-Cola տվեց ինձ։
- Խմի, շոգ ա։ Դու շատ ես սիրում Coca-Cola։
- Չէ, Նես ջան։ Արդեն բնական եմ խմում։ Սաշ, կներես, էսա ես կգամ։ Արի Նես։
Արամը հասկացավ, որ պետք ա դուրս գա հետևներիցս։
- Անի, էս ով էր?
- Նես կսպասես մարդ չգա։
- Այսինքն։ Հա լավ հասկացա։
- Անի, ինչ գործ ունես սրա հետ։
- Արամ, ինչ ուզում ա լինի, իմացի, որ ես միայն քոնն եմ, միայն քոնն եմ լինելու։ Ու մենակ քեզ եմ սիրել։
- Ինչ ես դրել մտքիդ?
- Խնդրում եմ չխանգարես։ Ես միշտ կատարել եմ խոստումս, իսկ հիմա երդումս կատարելու հերթն է։
- Անի։ Թող դա ինձ։ Չեմ ուզում քո վրա դատ հարուցեն։
- Չեն հարուցի։ Մենակ նենց արա, որ դատն սկսելուն պես, ողջ դատարանի դռները փակեն։Լավ, դե ես գնացի։
Դատն սկսեց, երբ որ սկսեցին գործը ներկայացնեն, ես բռնեցի նրա թևից, ու ասի։
- Սաշ, ինչ ա կատարվում? Բայց ընկերուհիս ասել էր, որ իր դատն ա։
- Արի, գնացինք։
- Սաշ, դռները փակել են։ Ես վախենում եմ, ուզում եմ գնանք։ Բայց դու ինձ հետ ես։
Սաշը սփրթնել էր։ Ողջ գործը ներկայացրեցին, խոսք տվեցին Արենին։ Նա նայեց մեզ, մենք էլ գլխով ամեն ինչ հասկացրինք։ Նա պատմեց այն ինչ մեզ էր պատմել։ Երբ ուզում էին նրան մեղադրել, Արամին աչքով արեցի։
- Դեմ եմ։ Ես ունեմ ապացույց, որ նա կապ չունի։ Ցանկանում եք տեսնել?
Նա ցույց տվեց տեսանյութը, ու սկսեց պատմել ամեն ինչ։
- Խնդրում եմ թույլ տալ ամեն ինչ ինքս ներկայացնել, քանի որ մեր փաստաբանը ոչինչ չգիտի։( Մենք չէինք ասել, որ հանկարծ նրան էլ չգնեն)։ Իմ եղբայրը մտել ա խանութներ, գնել մի շիշ գարեջուր, դուրս եկել խանութից։ Ահա այն տեսագրությունը, թե ինչպես են ինչ-որ անձինք մտել խանութ, բոլոր գարեջրերը փոխել, իսկ հետո էլ հետ եկել, ու բոլորը տարել։ Բայց ասեմ, խանութի սեփականատերը մեղք չունի ոչնչում։ Այս դեպքերը եղել են սպանությունից հետո։ Գարեջրի մեջ քնաբեր ա եղել։ Եղբորս բերել գցել են դիակի վրա ու գնացել։ Իսկ հիմա ուշադրություն, սա այն տեսանյութն, որտեղ հանցագործը սպանում ա էտ աղջկան։ Ու ոչ միայն սպանում։
Արցունքներս հոսում էին։
- Հետո, հանցագործը խնդրում ա հորը վերացնել բոլոր հետքերը։ Հայրն էլ ամեն ինչ գցում ա իմ եղբոր վրա։ Իսկ հիմա ահա հանցագործության դանակը։ Մատնահետքը, ինչպես նաև աղջկան պատվազրկողը, սպանողը Սաշ Պետրոսյանն ա։
- Ինչ? Սաշ? Ինչ կասես? Ասա որ խաբում ա։
- Ձեռբակալել Սաշ Պետրոսյանին։ Մարդիկ ուղարկել նրանց տուն, հորը և որդուն ձևռբակալելու համար։
- Պետք չի, նա այստեղ նստած է։
- Սաշ, ինչ ենք անելու?
- Դու հանգիստ։
Նա գնաց նստեց։ Նրան ցույց տվեցին վիդեոն, նա գունաթափ էր։ Խնդրեց դեղ։ Ուզում էին տալ, նա ասաց, որ ուզում ա ես տամ։ Ծնողներս ապշել էին։ Ես տարա դեղը տվեցի, ավելի ճիշտ թմրադեղը։ Մի քիչ հետո։ Նա կորցրեց գիտակցությունը, ընկավ գետնին ու տեղում մահացավ, թմրանյութի մեծ չափաբաժնից։ Երբ ինձ ասին սա ինչ էր, ես պատասխանեցի։
- Նա ինձ սա տվեց ու ասաց, որ երբ ուզի իրեն տամ, որ տրամադրությունը բարձրանա, ես էլ տվեցի։
Ու ես ասեցի Սամի դիակի մոտ։
- Քույրս, ես կատարեցի երդումս։
Արամն այնքան էր խառնվել։ Դրանից հետո Սամի դին տարան, Արենին էլ ազատ արձակեցին։
- Իսկ հիմա, բոլորդ ինձ լսեք։ Պապ, մամ, Արենի մայր ու հայր։ Ես ու Արամը ձեզ շատ ենք ասել, որ Արենը մեղք չունի, բայց դուք չեք հավատացել։ Մենք ձեզ հետ վիճել ենք, նույնիսկ հեռացել տնից։ Ես Արենին ամեն ձև պաշտպանեցին դատարանում, գրեթե կորցրեցի մի կղզի գնելու չափ գումար, որ պապ քո ուղարկած մարդիկ նրան չվնասեն։ Երեք տարի անց հանցագործը պատժված ա։ Ես ունեմ նաև մի ուրիշ լուր։ Ես ու Արամը միասին ենք։ Արամ, շնորհավորում եմ դու հայր ես դառնալու։
- Անի, Անի լուրջ ես ասում։
- Ահա։ Քո երազանքը ես պատրաստ եմ կատարել։ Հիմա մեզ չեն խանգարի։
- Ով ասավ? Եկար հետս։
- Պապ, բաց թող ինչ ես անում?
- Էտ երեխեն չի ծնվելու։ Արի գնում ենք հիվանդանոց։
- Պապ։
- Սպասեք։ Դուք Անիին ոչ մի տեղ չեք տանի։
- Արամ, սպասի։ Գործ չունես։
- Պապ, ինչ ես խոսում? Էտ իմ երեխեն ա։ Անի!
- Արամ, չմտածես, ես թույլ չեմ տա, որ մոտենան մեր երեխուն չեմ թողի սպանեն իրեն!
- Պապ բաց թող ինձ։
- Պապ, ինչ եք անում։ Անիի շնորհիվ ա որ ես ազատ եմ, դուք չեք թողում գնա Արամը?
- Ինչ գիտես դա քո երեխեն ա?
- Պապ։
- Պապ, եթե չես ուզում ընդունես Անիին ու մեր երեխուն, պետք չի տենց ասես։ Ես վստահ եմ։
Արամի կողմից
Բայց երբ ես արդեն գնացի, Անիին տարել էին մեքենայով։ Մտածեցի, որ մատանու GPS-ը հիմա միացրած կլինի, բայց չէ, չէր միացրել։
-----------------------------------------------------------
Անիի կողմից
Ինձ տարան հիվանդանոց։ Գրկեց պապայիս թկինապահն ու մտցրեց սենյակ ու դուրս եկավ։
- Չէ, չէ։ Բաց թողեք, մի սպանեք իմ երեխուն։
- Կներեք, բայց մենք անում ենք այն ինչ մեզ են ասում։
- Իսկ ինձ կտաք մի 5 րոպե ժամանակ Աստծուն աղոթեմ։
- Չեմ կարող։
- Միայն դուք եք հիվանդասենյակում, քանի մարդ չկա դեռ, խնդրում եմ։ Դուրս եկեք 5 րոպեով։
- Լավ։ 5 րոպեով։
Ես ուզում էի փախչել, բայց միայն պատուհանով կարող էի։ Իսկ երեխես, դրա համար էլ, ես բարձը կապեցի փորիս ու պատուհանով ուզում էի թռչել, երբ տեսա, որ թիկնապահներ կան ու լրագրողներ։ Բայց դա ինձ չխանգարեց։