Մաս 22'սպասված երջանկություն
- Արամ! Հիմա ուր ենք գնալու?
- Դե կգնանք մի քանի տներ կնայենք ու որն ուզես կգնենք։
- Արամ, իսկ ինչի չենք գնում ձեր տուն? Մտածում ես չեն ընդունի?
- Հա։
- Պետք ա փորձենք։ Բայց մի հատ արի գնանք մեր տուն, հետո ձեր։
- Լավ։
Եկանք մեր տուն, ցանկացա ներս մտնել, բայց գաղտնաբառը փոխած էր։
- Սենց էլ պետք ա լիներ։
- Ան, պապայիդ մեքենան։
Պապան եկավ, ինձ տվեց անցավ։
- Պապ։
- Ինձ հետ էիք?
- Պապ, ինչի ես "դուք"-ով խոսում?
Նա նայեց փորիս, որը փոքր-ինչ երևում էր։
- Որովհետև իմ աղջիկը 3 տարի առաջ ա մահացել։
- Պապ, իսկ մյուս աղջիկդ։ Ու միշտ սիրել ես։
- Ինքը մեզ համար գոյություն չունի։
Ասաց ու հեռացավ։ Ես սկսեցի լաց լինել։ Բայց նա հետ չեկավ։
- Ան, մի լացի, Անի քեզ հուզվել չի կարելի։
- Չեմ լացում։ Արամ, ես չեմ զղջում արածիս համար։ Նույնիսկ կարող են ծնողներս ինձ հետ սա էլ չխոսել, բայց մենակ դու իմ կողքին լինես։
Արի գնանք ձեր տուն։
- Չէ, դու հանգստացի։ Գնում ենք մի տունը վերցնենք եւ վերջ։
- Չէ։ Արամ։
Գնացինք Արամենց տուն։
- Արամ, ավելի ա սիրունացել ձեր տունը։ Ներս մտնենք։
- Ան։
- Արամ, եթե նույն վերաբերմունքին արժանանամ ոչինչ։
Մտանք տան ներսը։ Ամեն ինչ նույնն էր մնացել։
- Արամ, ուր են ձերոնք? Տանը չեն?
- Դժվար։
- Մամ, պապ, Արեն։
Մի քիչ հետո։
- Մամ, պապ, Արեն!.
Բոլորը իջան ներքև։ Արենը եկավ գրկեց Արամին, հետո ինձ։
- Լավ ես Ան ջան։
- Արեն, ես եմ եղբայրդ։
- Բայց, որ Անին չլիներ, ես ազատ չէի լինի։
- Լավ եմ Արեն ջան։ Ամեն ինչ փոխվել ա չէ? Նոռմալ ա ամեն ինչ?
- Հա, ամեն ինչ, լավ ա։ Մամ, պապ, չեք ուզում գալ ձեր հարսին ու տղուն գրկել։
Նրանք ձայն չհանեցին ու առաջ էլ չեկան։
- Ոչինչ, Արեն ջան։ Ես արդեն սովորել եմ։ Մենք ուղղակի ուզում էինք ձեզ տեսնել ու գնալ։
- Չէ էլի, Անի, Արամ, մնացեք։
- Չէ, ախպերս։
- Արամ, մեծ ախպորդ չես ուզում լսես?,- այնտեղից Արամի հայրը ձայն հանեց,- որ ասում ա մնացեք, ուրեմն մնացեք։ Թե չեք ուզում, որ թոռան իմ աչքի առջև մեծանա։
- Ես ու Արամը մոտեցանք ծնողներին, գրկեցինք նրանց։
- Չեք իմացել երեխայի սեռը?
- Չէ, պապ ջան, ես ու Արամը որոշել ենք չիմանալ երեխայի սեռը։
- Բա դուք ինչ եք ուզում?
- Ես'տղա, Արամը'աղջիկ։
- Արի ինձ մոտ իմ աղջիկ, ինչ էլ լինի ինքը իմ սիրելի թոռն լինելու։
- Մարինե( Արամի մայրը), սեղան գցել տուր։
- Լավ։
- Ես ձեզ կօգնեմ։
- Անի, քեզ չի կարելի նստիր։
- Մամ, լավ էլի։ Առանց այն էլ 3 ամիս նստած եմ անցկացրել։ Թույլ տուր քեզ օգնել։
- Արի իմ աղջիկ։
Խոհանոցում նա ինձ հարցրեց։
- Գնացել եք ձեր տուն?
- Հա։ Ու հայրս կարճ հասկացրեց, որ ես գոյություն չունեմ նրանց համար, որ էլ չգնամ։
- Ոչինչ, չտխրես հանկարծ։ Ամեն ինչ լավ կլինի։
- Ես էլ եմ հույսով։
- Արենն ինձ պատմել ա քո արածների մասին։ Շնորհակալ եմ, որ փրկել ես տղուն կյանքը։ Թե չէ նա անմեղ տեղը մահանալու էր։
- Ես իրոք վստահել եմ ձեր տղային, դրա համար էլ օգնել եմ։ Չնայած, որ իմ քույրն էր մահացել։ Իսկ Սաշից ու իր ա հանցագործ հորից ինչ կա։
- Սաշը մահացել էր հենց դատարանում'թմրանյութի բարձր քանակից, հորն էլ Ձեռբակալել են, 10 տարի տվել։
- Դա քիչ ա իրենց։ Մամ սա տանեմ։
- Միայն դա է մնացել, տար։
Նստեցինք սեղանի շուրջ։
- Արեն։
- Հա։
- Հավանած աղջիկ չունես?
- Չէ։
- Խաբում ա։ Մի հատ աղջիկ կա ամեն օր էտ աղջկա հետ ա ֆռռում, բայց չի ասում ով ա։
- Հմ, ինձ խաբում ես։ Ու չես ուզում իմանամ, ով ա մեծ հարսը։
- Չէ, Անի։
- Դե, ուրեմն, կանչի ձեր տուն! Իհարկե եթե դեմ չեն պապան ու մաման։
- Չէ։ Մենք ինքներս ենք դա ուզում։
- Արեն, դե գնա զանգի, թող աղջիկը պատրաստվի, դու էլ գնա հետևից ու բեր տուն։
- Լավ։
Մոտ երկու ժամից Արեն ու այդ աղջիկը եկան։
- Մերի դու?
- Անի։
Մենք գրկախառնվեցինք։
- Ճանաչում եք իրար?
- Արամ, Մերին նույն աղջիկն ա ում համարից հիվանդանոցից փախա ու զանգեցի, ու ինքն ա իր մեքենայով ինձ հասցրել լճի մոտ։
Ես այնքան ուրախ եմ, որ դու այս տան մեծ հարսն ես։
- Անի, սպասի։ Այս գումարը վերցրու։ Սա այն գումարն ա, որը դու ինձ տվեցիր, որպես շնորհակալ
ություն, բայց ես չհասցրի ասեմ, որ ես էլ գումարի կարիք չունեմ։
- Ժողովուրդ, մի րոպե։ Քանի եկել ա ժամանակը, ասեմ։ Մերի, կդառնաս իմ կինը։
- Վաո, սա իմ ախպերն ա։ Մերի, պատասխանի, ես ու իմ փոքրիկը դրական պատասխանի ենք սպասում։
- Կդառնեմ։
Հետո նստեցինք խոսեցինք, երեկոյան հավաքեցինք սեղանը։ Սկեսուրս այնքան ուրախ էր։ Անընդհատ գնում, գալիս էր, մեզ գրկում։ Շնորհակալություն հայտնում։
Երեկոյան, երբ Արենն ուզում էր Մերիին տանել, չթողեցի։
- Իմ հարսիկին ուր ես տանում? Դուք արդեն ամուսիններ եք։
- Անի, գնամ տուն...
- Չէ է։ Դու քո տանն ես։ Սենյակդ էլ վերևն ա։
- Ան, տանեմ Մերիին գամ։
- Դու ասեմ ինչ արա? Դու ավելի լավ ա գնա սենյակդ կարգի բեր։ Արի Մերի։
Ես ու Մերին քայլելով բարձրանում էինք։
- Ան, սա ճիշտ չի լինի, մենք օրինական չենք ամուսնացել դեռ։
- Ուզում ես քեզ ճիշտն ասեմ։ Ես ու Արամը գիշերն իրար հետ ենք անցկացրել, առանց այս մատանու, միայն սիրո խոստովանությամբ։ Ու շատ ժամանակ անց ենք մատանով ամուսնացել։ Դու հիմա չափահաս ես չէ։
- Հա 20 տարեկան։
- Իսկ ես այն ժամանակ 17 տարեկան էի։ Մենք քեզ չենք ստիպում։ ԵՒ ինչից վերցրիր, ավելի ճիշտ, մի սենյակում եք քնելու։ Կարող եք տարբեր տեղեր քնել։ Մեկդ դիվանին, Մյուսդ հատակին։ Բայց դա քո որոշելունն ա։ Մենք քեզ չենք պարտադրի։ Լավ դե ես գնացի։ Արենի սենյակը աջով թեքվում ես այդտեղ ա։
Ես էլ գնացի մեր սենյակ։
- Ես եկա։
- Մերին գնաց։
- Չէ, չթողեցի։ Արենի սենյակ եմ ուղարկել։
- Անի քեզ շատ եմ սիրում։
- Ես էլ։ Լավ դե արի քնենք։ Հոգնած եմ։
- Լավ։ Ես' դիվանին, դու էլ հատակին։😂😂
- Հիշում ես? Գիժ։ Քնի։