19 страница2 июля 2019, 14:27

Մաս 17'հաջողության ճանապարհին

Առավոտը բացեցի աչքերս։

- 😄😄
- Ինչի ես ժպտում?
- Եսիմ։
- Չես ուզում փախչես։
- Չէ։
- Ինչի?
- Որ փախա, ոչինչ էլ չի փոխվելու։ Արամ!
- Հա։
- Ամեն ինչ լավ ա չէ լինելու?
- Իհարկե։ Մենք միասին ենք լինելու։ Ու միասին մեծացնելու ենք մեր փոքրիկներին։
- Արամ!
- Մի կարմրի։ Փոխանակ ես ամաչեմ։
- Լավ դե։

- Միշտ կողքիս եղի ինչ կլինի?
- Լավ։ Դե արի գնանք դասի։
- Այսօր կիրակի ա։
- Վայ, ճիշտ ա։ Ուրեմն արի գնանք անցնենք գործի։
- Գիշեր չի։
- Վայ, ճիշտ ա։
- Դե ուրեմն արի գնանք քայլենք։
- Լավ։
- Բայց լողանամ նոր։
- Լավ։

- Արամ, շոր հագի։
- Սկսվեց։ Սուս մնա։ Չես ուզում մի նայի, բայց ես խիստ կասկածում եմ։
- Այսինքն?
- Հեչ։

Ամբողջ օրը վայելեցինք միասին ու երեկոյան արդեն իրար հետ գնացինք, չնայած Արամը դեմ էր։ Մտանք, երկրորդ սեյֆն էլ բացեցինք, ու մի քանի ֆլեշկա կար։ Բոլորը վերցրինք։ Ու ինձ Արամը տուն բերեց, որ մի քիչ հանգստանամ։

- Անի, դու գնա, ես էս վիդեոները կնայեմ, կգրեմ, կար մեր ուզածը։
- Լավ, դե կապի մեջ։

Երեկոյան ժամը 12-ի կողմերը Արամը գրեց, որ գտել ա վիդեոն։ Խնդրեցի, որ ինձ էլ ուղարկի, բայց մերժեց։ Շատ խնդրեցի, աղաչեցի, ասացի, որ կներթափանցեմ նրա համակարգչի մեջ ու նա ուղարկեց։
Իրականում այդ ստորությունը արել էր  հյուրանոցի սեփականատիրոջ որդին։ Հայրն էլ ծածկել էր որդու մեղքը։ Փոխվեցի ինձ հետ վերցրի զենք ու դանակ, ու միանգամից, արցունքմ աչքերիս դուրս եկա տնից։ Մայրս տեսավ, փորձեց պահել ինձ, չստացվեց, թիկնապահներին կանչեց, բայց ես բոլորին գետնին հավասարեցնելով առաջ էի գնում։ Նստեցի մեքենան ու մտքումս միայն վրեժը քաշեցի դեպի դրանց տուն։ Հասա նրանց տուն ու ու դուրս եկա մեքենայիցս, Արամը ձեռքերս բռնեց։

- Անի, ուշքի արի։ Անի, Իրան սպանելով բան չի փոխվի։ Արի գնանք։
- Չեմ գալիս։ Ես երդվել եմ, որ կսպանեմ նրան, ուրեմն կսպանեմ։ Ինքը ոնց ա համարձակվել քրոջս հետ նման կերպ վարվել։
- Արի։

Նա ինձ գրկեց ու տարավ ինչ-որ բաց տեղ, որտեղ դիմացս լիճ էր։

- Ան! Հանգստացի։ Անի։
- Արամ, Արամ! Նա, նա...

Մոտ երկու ժամ լաց էի լինում, մինչև որ հանդարտվեցի։

- Գիտես ես ինչի եմ կոպիտ դարձել?
- Քրոջդ համար։
- Նա այնքան բարի էր, մտերիմ, ընկերասեր։ Նա չգիտեր "չէ" բառն ինչ ա, բոլորի հետ սիրալիր էր, ու բոլորն ասում էին, որ նա կարծես հարուստ ընտանիքից չլինի, ու միշտ ինձ նա նույն էր սովորեցնում։ Այդ վերջում էլ իր ընկերուհին փոքր-ինչ վատ ընտանիքից էր, ու աշխատում էր հյուրանոցում, դրանց հյուրանոցում, այդ օրը շատ մեծ խնջույք էին կազմակերպելու, ու քույրս էլ գնացել էր ընկերուհուն օգնելու, որովհետև միայնակ ընկերուհին ոչինչ չէր հասցնի անել։ Դու այդքանից հետո էլ նման բան եղավ։ Դրա համար էլ ես դարձել եմ կոպիտ, սառը աղջիկ, որ նույնն էլ ինձ հետ չլինի։
- Ան, ես ինձ այնքան մեղավոր եմ զգում քո առաջ։
- Դու մենակ ապացուցի բոլորին, որ եղբայրդ անմեղ ա։
- Ան, ասա, որ դու չես անի էլ սենց բաներ!
- Ես երդվել եմ։
- Դու ինձ համար շատ կարևոր ես։ Չեմ ուզում խղճիդ վրա մահ լինի։ Թող ես անեմ քո երդումը։
- Չէ, Արամ, ես նրան սպանելու եմ դատարանում, բոլորի աչքի առաջ, բայց նա նույնիսկ չի էլ կասկածի, ու ոչ ոք չի կասկածի։
- Ինչ կա մտքիդ?
- Կիմանաս։ Արի հիմա գնանք քո տուն։ Ես սենց տուն չեմ ուզում գնամ։ Բա դու ինչ իմացար ես որտեղ եմ?
- Որ տնից դուրս ես եկել, մամադ զանգել ա Նեսիին, Նեսին ասել ա, որ ինքն ա քեզ կանչել, որ վայր ա ընկել, ոտքը ճղել, մամայիս հանգստացրել ա ու զանգել ինձ։
- Բայց ինչի քեզ? Զանգեց ինչ ասավ?
- Ասավ. «Արամ, Անին  քո կարիքն ունի, գտիր նրան»։ Ու պատմեց մամայիս ասածը։ Ես էլ հասկացա, ուր ես! Իսկ հիմա ցուրտ ա արի գնանք։

Վեր կացա, որ գնամ։

- Ինչ եղավ?
- Գլուխս ֆռռաց։
- Անի հաց ես կերել?
- Չէ։
- Ահա, ապրես։ Գնացինք։

Առավոտը աչքերս բացեցի, գլուխս ցավում էր։

Աչքերս բացեցի Արամն ինձ էր նայում, գնացի նրան ավելի մոտ։

- Լավ ես?
- Գլուխս ա ցավում։
- Արի նախաճաշենք ու գնանք դասի։
- Արամ, վաղվանից արդեն ռեժիմս նույնն եմ ուզում դարձնել։ Առավոտները չեմ վազում, պարապունքի չեմ գնում, Նեսիի հետ չեմ քայլում, քիչ եմ մարզվում։ Վաղվանից կպայմանավորվեմ արդեն Նեսիի հետ։
- Արի սենց անենք։ Նեսին ու Նիկը իրար սիրում են, բայց չեն շփվում։ Երկուսին էլ բերենք մի տեղ, հետո ես ու դու առանձնանանք, վազենք, իրենք էլ երկուսով։
- Ես համաձայն եմ, բայց Արամ, Նիկը իրոք սիրում ա Նեսիին?
- Հա։
- Նեսին ինձ քրոջ պես ա։
- Ես վստահ եմ Նիկի զգացմունքների վրա։
- Լավ դե արի նախաճաշենք, գնանք մի հատ մեր խանութ, փոխվեմ։ Բայց ես իմ մեքենան գնամ վերցնեմ։
- Ես արդեն բերել եմ տվել։
- Լավ դե մի հատ ես տուն կգնամ, ուրիշ մեքենա կվերցնեմ, ուզում եմ առաջվա նման լինել։
- Լավ։
- Արամ, երեք օրից դատն ա։ Պետք ա պատրաստ լինենք։
- Ահա։

Գնացի տուն, լողացա, մեքենաս վերցրի, գնացի դասի։

Շատ ծանր օր էր։ Մի ժամ էր մնա ել, երբ դասին հասկացա, որ ինձ լավ չեմ զգում, սիրտս խառնում էր։

- Մի հատ դուրս գամ։
- Ոչ, Անի, նստիր տեղդ։
- Խնդրում եմ, մի րոպեով։
- Ոչ։

Էլ չդիմացա, միանգամից դուրս վազեցի։

- Չեք տենում, Իրան լավ չի զգում, ինչ էր եք խոսում!,- Արամը հետևից դուրս եկավ։

- Անի, սպասի, ինչ եղավ, սպասի։

Բնական ա նա իմ հետևից մինչև վերջ չեկավ, դուրս եկա ու ասացի, որ շատ եմ խառը կերել։ Ու ռեժիմս պահեցի ու երեկոյան տուն գնալովզ տեսա նույն դեմքերին։

- Նորից։
- Անի, արի նստիր, այս անգամ ուղղակի ենք եկել, ոչ մի ամուսնության նպատակ չկա։
- Չէ։ Ես հոգնած եմ ու ուզում եմ քնել։

19 страница2 июля 2019, 14:27