Մաս 4' պատահական հանդիպում
- Ալո!
- Անի! Դեռ քնա՞ծ ես։
- Հա!
- Դու գժվե՞լ ես։ Արդեն ժամը 8-ն է, իսկ դու դեռ վազելու էլ չես գնացել, չես հագնվել։ Վեր կաց արագացրու։
- Նեսի։ Ալարում էիր շուտ զանգես։
- Մի բան էլ ինքն է մուննաթ գալիս։
- Լավ պատրաստ լինեմ կզանգեմ։
- Լավ։
- Տիկին Աննա, ես չեմ նախաճաշելու այսօր։( Տիկին Աննան մեր սպասուհին է)
- Բայց..
- Չէ, կուշանամ դասից։ Մինչև գնամ Նեսիին վերցնեմ, դպրոց գնամ զանգը կտա։
- Լավ, դպրոցում մի բան կուտես։
- Լավ։
- Նեսի, դուրս արի ձեր բակում եմ։
- Ի՞նչ կա։
- Ջղայնացած եմ։
- Ինչի՞։
- Ինչի՞ չես շուտ արթնացրել։ Ես քեզ գիշերը գրեցի չէ, որ հույսս դու ես։
- Որովհետև առավոտը վեր կացա տեսա, որ քեզնից դատարկ sms է եկել, ասեցի ուրեմն զարթուն ես։
- Լավ է։ Գնացինք։ Բայց կուշանանք։ Չես վախենա չէ՞, որ մի քիչ արագ քշեմ։
- Չէ։
- Անի, զգույշ, այդ մեքենան։ Երկուսդ էլ արագ եք քշում։
- Տես ինչպես ենք առաջ անցնելու։
Մեր դասարանի նոր ինքնահավանի մեքենան է։
- Անի, լավ էլի, գլխիդ պռոբլեմ մի բեր։
- Արխեին, սիրելիս։
Տեսնում ես նույնիսկ անցնելու տեղ չի տալիս։ Լավ տեղ չի տալիս, իրար կողքի կգնանք։
Վերջապես հասանք դպրոց։
- Հեյ, ինքնահավան, ինչի՞ չէիր ճանապարհ տալիս։
- Նենց դու շտապում էիր ես չէ՞։
- Հա, այդպես էլ կա։
- Այս ինչ մեծ կարծիք ունես քո մասին։
- Դու էլ ոչինչ։
- Վայ, քիչ կռվեք իրար հետ, ես զարմանում եմ իրար այդքան շա՞տ եք ատում։
- Հա,֊լսվեց Արամի պատասխանը։
- Ես ավելի!
- Չէ, ես ավելի!
- Վայ, մի հատ երկուսդ էլ սուս մնացեք։ Նեսի դու Անիի հետ գնա, ես էլ Արամի հետ կգնամ,֊ձանձրացած մշտական կռվից խառնվեց Նիկը։
Արամի կողմից
- Արամ!
- Հն!
- Կտա՞ս ինձ քո ստորագրությունը։
- Չէ։
- Իսկ կարող եմ քո հետ նկարվեմ։
- Չէ։
- Լավ էլի, խնդրում եմ։
- Ասեցի չէ։
- Ինչի՞ ես աղջկա վրա գոռում։
- Դու՞ էիր ասելու ինչ անեմ։
- Հա ես եմ ասելու։
- Դու ով ես, որ ինձ ասես ինչ անեմ։
- Բա դու ով ես, որ իր վրա գոռաս։
- Ես իմ կյանքը։
- Քեզ ոչ ոք թույլ չի տվել գաս այստեղ գոռգռաս։
- Լսել եմ դու էլ ես սառնասիրտ, բա ինչի՞ ես սրան պաշտպանում։
- Նոռմալ խոսա աղջկա մասին ես խոսում։
- Բոլոր աղջիկներն էլ նույնն են։
- Դու ինչի՞ ես այդքան վստահ։Պետք չի այդքան ինքնահավան լինել, պետք չի վեր-վեր թռչել, մի օր թևերդ կկտրեն։
- Ու այդ ով պետք թ իմ թևերը կտրի։ Դու՞։
- Հա ես։
- Դու դեռ շատ փոքր ես ինձ ինչ-որ բանում խանգարելու համար։
- Այդպե՞ս ես կարծում։
- Հա։
- Բայց ես արդեն քեզ խանգարում եմ։
- ԵՒ ինչու՞մ։
- Աղջկան ավելի շատ կոպտելու հարցում։ Հիմա հասկացար, որ ես այդքան էլ փոքր մարդ չեմ։
- Նայած քո աչքերով, թե իմ։
- Լու՞րջ։Արի կողքիններին հարցնենք ես մեծ եմ իրանց աչքերով, թե՞ փոքր։
- Արի։ Բայց չեմ կարծում, որ իրանք կասեն այն ինչ մտածում են, վերջիվերջո ես էլ եմ հայտնի դու էլ։
- Խոստովանու՞մ ես, որ ես քո հետևից ընկած աղջիկ չեմ։
- Չէ։
- Բայց խոստովանում ես, որ հայտնի եմ։
- Հա։
- Բա ուրեմն պատասխանի հայտնիի ինչի՞ն է պետք հայտնիի հետևից ընկնելը։
- Ուրեմն դու էլ ես խոստովանում, որ ես հայտնի եմ։
- Հա։ Բայց դու էլ իմ հարցին պատասխանի։
- Դրանով դու....
- Հերիք է էլի։ Բոլորդ ձեր դասարաններով գնացեք։ Անի, Արամ լռեք։ Արամ գնացինք։
- Նիկ, թող ձեռքս։
- Գնացինք!
- Աստված իմ, ես կոպիտ ինքնահավանը որտեղից հայտնվեց։
- Արի Անի գնացինք։
- Նես, այսօր մի լավ տեղ կորոշես ու կասես, գամ ցրվես, մի լավ մարդկանց աչքից հեռու սրճարան։
- Լավ։
Իրիկուն էր։ Այսօր փոքր-ինչ խախտեցի ռեժիմս ու 9:30 գնացի Նեսիի ասած վայրը։
Տեսա, որ մեքենայի համար անհարմար ճանապարհ է։ Եթե մեքենան այդտեղով գնա ջարդուփշուր կլինի։ Կանգնեցի։
- Նես, ես մեքենան կանգնացրել եմ։ Ես ոտքով կգամ, ինձ սպասի։
- Որտե՞ղ ես կանգնած հիմա։
- Այս ի՞նչ աղմուկ է։Նեսի, հեսա քեզ կզանգեմ։
- Այս ովքե՞ր են կռվում։ Ի՞նչ։Արա՞մ։
- Արա՜մ։ Դանա՜կը։Հետևդ։
- Ի՞նչ։ Անի ի՞նչ գործ ունես ստեղ?։Գնա արագացրած։
- Հիմա ինչ էլ ասես քեզ մենակ չեմ թողնի։
- Թողեք աղջիկը գնա, նոր կշարունակենք։
- Չէ! Հազիվ սիրուն աղջիկ է եկել, ինչի՞ թողնենք։Թռչնակը իր ոտով ընկել է թակարդը։
- Կմորթեմ, եթե Անիի գլխից մի մազ է պակասել։
- Իմ մասին մի մտածի։ Իրանք չգիտեն ես ինչերի եմ ընդունակ։
- Գնա այստեղից
- Սկսենք կռիվը։
- Արամ, թիկունքս պահի։
- Ի՞նչ։
- Ախ։
- Ի՞նչ եղավ Անի։
- Ոտքս ոլորեցի։
- Մի րոպե սպասի։
- Վերջ, վերջ, մենք հասկացանք մեր սխալը, կներես, գնացինք տղեք։
- Ա՜խ
- Հն! Չես կարող քայլել։
- Կփորձեմ։