Մաս 17
1 շաբաթ անց
- Նիկա, ամեն ի՞նչ վերցրել ես։
- Հա Դեյվ, ամեն ինչ պատրաստ ա։
- Մտքե՞րդ էլ ես վերցրել։
- Կիսատ։
- Դե բոլորը վերցրու։
- Նիկա, ի՞նչ ա քո հետ կատարվում։ Էլի գույնդ գցած ես։ Էլ չես գալիս գնանք պարապենք, կտրուկ գործողություններ չես անում, անելուց էլ վատ ես քեզ զգում։
- Դեյվ, աղջիկների հետ նման դեպքեր լինում են, երբ նրանք ամուսնանում են ու դե... դե ... դե հասկացար էլի։
- Հա լավ, ասենք թե հասկացա։ Բայց մեկ ա սա առաջինը չէր։
- Ու՜ֆ, մի խոսիր։ Գնացինք օդանավակայան։ Սեմը մեզ այնտեղ ա սպասելու, տոմսերի հետ միասին։
Երբ մենք հասանք օդանավակայան, այնտեղ մարդ չկար։ Դա շատ տարօրինակ էր։ Ու այդ ժամանակ մի հատ սև մեքենա եկավ, կանգնեց ու զենքը Սեմի գլխին դուրս եկան մի քանի մարդիկ։ Ապա եկան ևս մի քանի մեքենաներ, ու բոլորի մեջից դուրս եկան թիկնապահներ, վերջապես, վերջին մեքենայից դուրս եկան Միկան ու Պապան։
- Ի՞նչ ա կատարվում։ Բաց թողեք Սեմին։
- Նիկա, կներեք, չեմ նկատել, որ ինձ հետևում են։
- Դա հիմա կարևոր չի։
- Պապ, թույլ տուր մենք գնանք։
- Չէ։
- Վերջին անգամ եմ ասում։
- Դու ինձ հետ կգաս, ու կդառնաս Միկայի կինը։
- Ես արդեն ամուսնացած եմ։ Ու ես Դեյվի կինն եմ։
- Բերեք Նիկային։
- Սպասեք։
Դեյվը կամաց ինձ ասաց.
- Նիկա, մենք կարող ենք այսքանից հաղթել, բայց չեմ ուզում վտանգել քեզ, դու փախիր, երբ ասեմ։
- Չէ, Դեյվ, ես էլ կկռվեմ քեզ նման։
- Բայց Նիկա...
- Ոչ մի Նիկա։ Սկսեցինք։
Մենք ուզում էինք կռվել։ Ես պատրաստվեցի ու երբ հարվածեցի ինձ վրա եկող երկու տղեյին, Սեմը գոռաց։
- Նիկա, քեզ չի կարելի։
Ես քարացած կանգնեցի։ Բոլորը հարձակվեցին մեզ վրա։ Դեյվը կռվում էր, իսկ իմ ձեռքերը բռնեցին ու տանում էին մեքենայի մոտ, երբ Դեյվը խփեց նրանց։ Սեմն էլ սկսվեց կռվել։ Սակայն շատ էին։ Միկան եկավ ձեռքերիցս քաշելով տանում էր, երբ Սեմը հարվածեց նրան, նա էլ զենքով հարվածեց Սեմին։ Սեմն ընկավ ցած։ Ես գնացի, որ օգնեմ Սեմին, Միկան ուժգնորեն քաշեց թևիցս այնպես, որ ես վայր ընկա գետնին։ Հարվածն ուժգին էր։ Ես ընկա փորիս վրա։
- Ա՜։
- Նիկա, Նիկա։
Այնտեղ էլ կրակեցին Դեյվին։
- Ա՜։
Բոլորս գետնին էինք։ Չէի հասկանում ինչ ա կատարվում։ Միայն լսեցի, որ Միկան ասում ա, Սեմին հիվանդանոց տարեք, Դեյվին էլ գիտեք։ Ու Սեմը գոռաց։
- Նիկան, Նիկային հիվանդանոց տարեք։ Նա կորցնում ա երեխուն։ Նա հղի ա։
- Ի՞նչ, Նիկան հղի ա,- մի կերպ գոռաց Դեյվը։ Բայց խփեցին նրա գլխին ու տարան։
- Դեյվ, ա՜խ, ա՜խ, երեխես։ Փրկեք նրան։ Փրկեք։
Ինձ տարել էին հիվանդանոց, ուշագնաց վիճակում։ Երբ բացեցի աչքերս, կողքս Միկան էր։
- Ի՞նչ ես անում այստեղ։ Եկել ես, որ հաղթանակդ նշես։ Ես ու Դեյվը բաժանվեցինք, բայց մի քանի րոպեով։
- Նիկա, լա՞վ ես։
- Գնա այստեղից։ Քո նման տականքի չեմ ուզում տեսնել։ Կյանքում չեն ներում մի բան ' դավաճանությունը։ Գնա դավաճան, դու իրավունք չունես ապրելու, գնա, գնա, քեզ մահապատիժ ա պետք։ Բայց ես հանուն իմ երեխու կներեմ քեզ։ Չեմ բարկանա, որ երեխաս չտխրի։ Գնա ու Դեյվին կանչի։
- Նիկա, լսիր ինձ։
- Գնա այստեղից։ Կանչիր Դեյվին, որ իր կնոջ ու երեխայի հետ լինի։
- Նիկա, Դեյվը...
- Կանչիր նրան։
- Մահացել են։ ԵՒ′ քո երեխան, և′ Դեյվը մահացել են։
- Ի՞նչ ես խոսում, կանչիր Դեյվին։ Կանչիր նրան։ Իմ երեխեն կա, նա իմ սրտի տակ ա ապրում։ Նա չի մահացել, գնա կանչիր Դեյվին։
- Քեզ ասում եմ նա մահացել ա։
- Միկա, դուրս արի Նիկային մոտից( Սեմ)
- Սեմ, Սեմ, ասա, որ ճիշտ չի, որ նա ասում ա, որպեսզի ես նրա հետ ամուսնանամ։ Ասա, որ Դեյվը ինձ ա սպասում, կամ էլ կողքի պալատում ա։ Ասա, որ իմ երեխային ես չեմ կորցրել։
- Նիկա, հանգստացի։
- Ասա։
- Նիկա, երեխան հարվածից ա մահացել։ Դու կորցրել ես երեխային, երբ փորդ հարվածել ես հատակին։ Բժիշկները պայքարեցին քո ու երեխայիդ կյանքի համար, բայց միայն քոնը կարողացան փրկել։
- Չէ՜։ Դեյվը։ Դեյվին ասա գա։
- Նիկա, չեմ ուզում քեզ խաբեմ։ Դեյվը չկա։ Նրան տարել են։ Նա մահացել ա։
- Չէ։
- Նիկա, մի լացի, քեզ չի կարելի լացել։ Մի լացի։
- Գնա, գնա, ես ուզում եմ մենակ մնալ, գնա։
Երբ բոլորը գնացին, ես չէի կարողանում հասկանալ, ավելի ճիշտ չէի կարողանում հավատալ։ Դեյվն ինձ խոստացել էր, երբեք չլքել ինձ, հնարավոր չէր։ Ես բոլոր սիստեմները հանեցի ու դուրս գաղտնի վազեցի հիվանդանոցի տանիք ու սկսեցի խոսել։
- Դեյվ, Դեյվ, ինչի՞ ես ինձ լքել։ Դու ինձ խոստացել էիր, որ չես լքի։ Դու ինձ պետք ես Դեյվ։ Դու այն մարդն ես եղել, ում առջև ես բացել եմ սիրտս։ Դու այն մարդն էիր, ում ես նվիրել եմ ինձ համար ամենաթանկ բաները։ Դեյվ, վերադարձիր։ Ես կորցրել եմ մեր փոքրիկին։ Արի, որ ինձ մխիթարես։ Գիտեմ, բարկացավ ես, որ քեզ չէի ասել , բայց ուղղակի էի անակնկալ անել։ Վերադարձիր։ Չես գալիս։ Դեյվ, ես հաշվում եմ մինչև 5- ը, եթե չգաս, ես ինձ կգցեմ այստեղից։ Դեյվ։ Սկսում եմ, 1,....2,.....3,....4,........5
- Սպասիր։
- Դեյվ,- ես շրջվեցի։
- Նիկա, չանես նման բան։
- Սեմ, մի խանգարի։ Ես գնում եմ Դեյվի մոտ։
- Նիկա, ի՞նչ ես խոսում։
- Ճիշտ ես։ Դեյվը ողջ ա։ Նա չի մահացել, ես դա զգում եմ։
- Նիկա, արի ինձ մոտ։
- Նիկա, Նիկա իջի այստեղից։
- Սեմ, այստեղից տար երկու դավաճաններին։
- Նիկա, իջիր խոսենք։
- Մոտ չգաք։ Իջնե՞մ, խոսե՞նք։ Խոսեմ ա՞յն տղայի հետ, ով ինձ քաշեց, գցեց հատակին ու սպանեց դեռ չծնված երեխայիս, այն տղայի, ով հարվածեց եղբորս։ Այն տղայի, ով դավաճանեց ինձ, իմ ընկերությունը։ Այն տղա՞յի, ով գնեց ինձ։ Նրա հետ, ով սպանեց իմ ամուսնուն։ Վերջապես այն տղա՞յի, ով քանդեց իմ ընտանիքը ու աղջկա մեջ ատելություն առաջացրեց դեպի իր հայրը։
- Աղջիկս, իջիր, ես քեզ կբացատրեմ։
- Չէ։ Ես քո աղջիկը չեմ։ Դու մի որդի ունես ու վերջ։ Չնայած կասկածում եմ, որ Սեմը քեզ իր հայրն ա համարում։ Իսկ իմ հայրը։ Նա վաճառեց իր աղջկան։ Ինչ լավ ա, որ ես մինչ իմ հարսանիքը արդեն մի գիշեր անց էի կացրել Դեվի հետ։ Որ ես Դեյվին էի պատկանում։ Որ Դեյվն իմ կյանքում առաջինն էր, թե չէ պատիվս ու արժանապատվությունս էլ էիր վաճառելու։ Դու քանդեցիր քո աղջկա տունը։ Դու խորտակեցիր նրա անուրջները։ Դու քո աղջկան այրի դարձրիր։ Քո խղճին մորս մահից բացի, կա նաև 3 մահ ' երեխայիս, ամուսնուս ու քո հանդեպ իմ սիրո։
- Նիկա, աղջիկս։
- Չլսեմ, չլսեմ այդ բառը քո բերանից։ Ես քո աղջիկը չեմ։ Ես չեմ ուզում ապրել այնտեղ, որտեղ չկա Դեյվը։
- Իջիր, դու նոր կյանք կսկսես Միկայի հետ։
- Պապ, ի՞նչ ես խոսում, ի՞նչ Միկա։ Գնա այստեղից։
- 😄😄😄😄😄
- Նիկա, ինչի՞ ես ծիծաղում։
- Ամեն մարդ իր դարդին ա։ Պապ, ես քեզ վճարում եմ կրկնակի, ինչքան, որ Միկան ա տվել։ Դու վաճառվում ես ինձ, ես էլ գնում եմ իմ ազատությունը։
- Նիկա, քույրս, խնդրում եմ իջիր այդտեղից։
- Պայմանով։
- Ասա։
- Եթե երկու դավաճանները կգնան այստեղից։ Ես ու դու կգնանք, կհավաքենք մեր իրերը, կհեռանանք այդ տնից, ու երբեք նրանք մեր ճանապարհին չեն հայտնվի։
- Արի։
- Միկա, Սեմն ինձ սիրել ա, փոքր ժամանակից, ու դու լավ գիտես, որ նա ուզում էր... ուզում էր ուժով հասնել իր ուզածին։ Բայց ես նրան ասացի, որ նա իմ աչք լույսը չի եղել, բայց ես նրան միայն եղբոր պես եմ նայել։ Նա հասկացավ ինձ ու գտավ իր համար ուրիշ աղջիկ, ում սկսեց սիրել։ Բայց նա ինձ չդավաճանեց։ Նա ինձ հավասար պայքարում էր իմ սիրո համար։ Նա հանուն ինձ պատրաստ էր հրաժարվելը իր սիրելի աղջկանից ու ամուսնանալ հարուստի հետ, միայն թե ես չամուսնանայի քո հետ։ Նա պապային հանձնեց ամեն ինչ ու ինձ հետ հեռացավ տնից։ Նա այդքան ժամանակ միակն եղել, ում վստահել եմ։ Նա էր Դեյվին ասել, որ իրականում դուք ինձ ստիպում եք ամուսնանալ ու պայմանավորվել էր, թե ինչպես և երբ էր Դեյվը գալու ինձ տանելու այդտեղից։
-Իսկ դու չհաղթահարեցիր քո սիրուն։ Դու իմանալով, որ ես ուրիշին եմ սիրում, դու ցանակար ինձ գնես։ Իսկ դու գիտե՞ս, երբ ենք ես ու Դեյվը անցակացրել միասին այդ գիշերը։ Երբ որ պապան ինձ տանը փակել էր։ Սեմն էր ինձ թույլատրել դուրս գալ 1 ժամով, պապայի նկատելու դեպքում նա ամեն ինչ իր վրա էր վերցնելու։ Բայց պապան այնքան խառն էր հարստությունից զրկվելու համար, որ չէր նկատել, որ ես տանը չեմ գիշերել։ Ես այդ օրը ինձ տվեցի Դեյվին, որովհետև սիրում էի։ Ես չէի մտածում, որ հետագայում մենք չենք լինի միասին, ես մտածում էի, որ եթե միասին էլ չլինենք, նա իմ կյանքում պետք ա լինի առաջինը։ Այդպես էլ եղավ։ ԵՒ վերջապես մեր նոր տանը մենք ամուսնացանք։ Իսկ մի շաբաթ անց նա մահացավ։ Մի շաբաթ առաջ եմ իմացել, որ հղի եմ։ Բայց չէի ասել նրան, որ անակնկալ լինի, որ նա այստեղ շատ չմտածի իմ մասին։
- Նիկա, Նիկա, իջիր, Դեյվին սա դուր չէր գա։ Քեզ հանգիստ ա հարկավոր, մի լացի։
- Նիկա, ես հրաժարվում են քեզնից։ Ես պապայիդ կտամ այնքան գումար ինչքան պայմանավորվել էինք, բայց քեզ հետ չեմ ամուսնանա։ Միայն թե իջի։
- Ես չէի էլ պատրաստվի քեզ հետ ամուսնանալուն։ Ես այսօր երդվում եմ Դեյվի մահվամբ, որ երբեք, բացի սևից ուրիշ գույն չեմ հագնի, քանի որ նա մահացած է։ Երբեք չեմ ամուսնանա ուրիշի հետ, որ նա մնա իմ կյանքում առաջինը։ Երդվում եմ։
- Նիկա, իջիր, հիմար-հիմար մի խոսա։ Պապ, մենք գնում ենք տուն, ապա տնից հեռանում ենք։ Մեզ հանգիստ կթողեք։ Կհետաքրքրվոք, թե մենք որտեղ ենք, չփնտրեք մեզ։ Այսօրվանից մենք խզում ենք մեր կապը քեզ հետ։
Ասաց Սեմը, գրկեց ինձ ու տարավ մեքենան նստեցրեց ու տարավ տուն։ Նա հավաքեց իմ իրերը, իր իրերը, չնայած, որ դրանք հավաքված էին ու հեռանում էինք, երբ ես նրան ասացի, որ տանի իմ տուն։ Ես բացատրեցի տան տեղը և նա քշեց։