Գլխավոր հերոսների մասին
Դեյվ- 23 տարեկան։ Աշխատում է... դե
1) մարդասպան( киллер)
2) բարում բարմեն
Քաջասիրտ մարդ, ով առանց աչքը թարթելու սպանում է ցանկացածին, միայն թե պատվիրողը շատ գումար տա։ Բայց նախքան պատվերը կատարելը նա հետաքրքրվում է, արդյոք տվյալ արարածը արժանի է մահվան։ Լավ կռվող է։ Ժամանակին եղել է մարտեր առանց կանոնների աշխարհի քառակի չեմպիոն։ 3 տարեկանից զբաղվել է սպորտով, սակայն արդեն մեկ տարի է ինչ թողել է մրցումները։ Սակայն դա նրան չի խանգարում մարզվել։ Եվս մի բան' մարդուն սպանելու վայրը նույնպես ասում է պատվիրողը։
Ծնողները երկրում չեն։ Նա նրանց հեռացրել է երկրից։
👇
Նիկա- 22 տարեկան, ամբողջ կյանքը հոր փողերով ապրող աղջիկ։ Ունի չար սիրտ( կողքիններին կարծիքով), սակայն իրականում ունի դրա պատճառով, կոպիտ է, սառնասիրտ, զուրկ զգացմունքներից։ Դասերից հետո դուրս է գալիս տնից մեծ չափի գումարով ու ժամը երեկոյան 11-ի կողմերը վերադառնում տուն, դատարկ գրպանով։ Բազմիցս հայրը նրա ետևից մարդ է ուղարկել, որ հետևեն աղջկան, սակայն նա այնքան էլ միամիտ չէր, և կարողացել է փախչել։ Հայրը զրկել է գումարից, սակայն նրա կյանքում կային Սեմն ու Միկան, ովքեր հանուն նրա պատրաստ էին ամեն ինչի։
👇
Պարոն Վարդան Սահակյան- 47 տարեկան Նիկայի հայրը։ Համարվում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Զբաղվում է բիզնեսով։ Սակայն գաղտնի հանցանքներ, որոնց շնորհիվ նա հարստացել է։
👇
Տիկին Աննա- Նիկայի մայրը, ով չորս տարի առաջ է մահացել ' սրտի կրակոցից։ Եվ ցանկանում է գտնել իսկական մեղավորին
👇
Միքայել(Միկա)- 25 տարեկան։ Բիզնեսմեն։ Հայրը համարվում է քաղաքի հարուստներից մեկը։ Նա' հոր հարստության միակ ժառանգորդը։ Նիկայի մանկության ընկերն է։ Սակայն սիրահարված է Նիկային։ Հանուն սիրած մարդու, փողի պատրաստ է ամեն ինչի։
👇
Մերի- 23 տարեկան։ Հայտնի երգչուհի է, չնայաց հայտնի է նաև ուրիշ ձև։ Իր գեղեցիկ արտաքինի , կազմվածքի և ձայնային տվյալների պատճառով գրավել է ցանկացածի ուշադրությունը։Չունի ծնողներ։ Հայրը մահացել է, երբ նա եղել է 2 տարեկան։ Նրան մայրն է մեծացրել, մինչև 19 տարեկան։ Մայրը հիվանդ է եղել քաղցկեղի, որը բուժելու համար հնարավորություն չի եղել, և աղջիկը ստիպված դիմել է տարբեր քայլերի, աշխատել է օր ու գիշեր, թողել է ուսումը և 24 ժամ աշխատել'ռեստորանում, սրճարանում, բարում, հյուրանոցում, սակայն գումարը չի բավարարել և նա դիմել է մարմնավաճառության։ Բարում աշխատելիս տեսել և սիրահարվել է Դեյվին, սակայն բազմիցս արհամարհվել է նրա կողմից։
👇
Սեմ- 23 տարեկան, պարոն Վարդանի աջ ձեռքը։ Նա գիտի Սահակյանների ընտանիքում կատարվող ցանկացած դեպք։ Դեռևս փոքր տարիքից նա մեծացել է Սահակյանների ընտանիքում, քանի որ Վ. Սահակյանը իբր-թե բարեգործություն, ի ցույց աշխարհի որդեգրել է Սեմին։ Սեմին տվել է կրթության, սպորտի։ Նրան ապահովել է ամեն ինչով, նույնիսկ ծնողական սիրով, ինչը դուր չի գալիս Նիկային։ Նա չի համակերպվել Սեմի գոյության հետ։
Դեմը Նիկային չի ընդունել որպես քույր։ Նա սիրահարված է Նիկային, չնայաց նրա կամակորությունմերին, մեծամտությանը։ Սակայն չի բարձրաձայնում այդ մասին' վախենալով կորցնել ամեն ինչ։ Նա նաև Նիկային թիկնապահն է։ Սակայն Նիկան միշտ կարողանում է ազատվել նրա թակարդներից և կորցնել իր հետքը։
👇