4 страница23 августа 2023, 11:32

(ՄԱՍ IV) Վանականի սուրբ խրախճանքը

-Ես գիտեմ, որ այս ամենը լավ ավարտ չի ունենալու, բայց հիշիր, ես միշտ քեզ հետ եմ լինելու, անգամ, եթե ստիպված լինեն ինձ ողջ-ողջ թաղել, լսո՞ւմ ես, — 40-ամյա ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԸ գրկեց կնոջը, համբուրեց նորածնի ճակատն ու գլխին գցելով վեղարը ու կապելով փիլոնը՝ դուրս եկավ տնից; Դրսում մութ էր, և սառը օդը մի պահ հարվածեց ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԻ դեմքին՝ վերջինս փակեց աչքերն ու խորը շունչ քաշեց՝ ներսթողնելով սառը օդը մարմնի մեջ։ ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԸ շուրջը նայելով՝ շտապեց անտառի կողմը, այնուհետև սկսեց վազել։ Վազքի ամեն հարվածը մտքում մի հիշողություն էր․ամուսնություն, վանական ոչ կուսակրոն, երեխա, օծում, խաբեություն, իսկ հետո բացահայտում ու հետապնդում․․․ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԸ հիմա գտնվում էր հետապնդման մեջ՝ գյուղացիների կողմից, որոնք արնախում մտքերով փնտրում էին իրենց օծած, խաբեությամբ վանական դարձած , ոչ կուսակրոն ու աշխարհիկ «վանականին», փնտրում էին որ «ողջ- ողջ այրեին», ինչպես պնդում էր բարկացած գյուղացիներից մեկը։

Վանականը վազում էր ու մտածում, որ Աստծուն մոտ գյուղացին, ինչպես համենայն դեպս պնդում էին բոլոր գյուղացիները, ինչպես կարող է մտածել ու առավել ևս իրագործել այրման սատանայական պրոցեսը, չէ՞ որ Աստված բարության ուսմունք է, դեմ է բռնությանն ու պատժին։ Չհասցրեց հասնել գետին , երբ գյուղացիներից մեկը , ում քրտնած դեմքը լուսավորում էր ձեռքում բռնած ջահը, սատանայական ժպտաց և բարձր բղավեց․

-Սատանան էստե՜ղ է, խաբե՜բա աշխարհիկը էստեղ է, — քիչ անց գյուղացիների մեծամասնությունը հավաքվեցին ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԻ դիմաց և փորձեցին մոտենալ նրան, որ բռնեն և այրեն, սակայն ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԸ պարտված ծնկի գալով ասաց․

-Ես այսօր համոզվեցի, որ մարդիկ հավատքի գաղափարն առավել են դասում, քան դրա իրագործումը։ Ես չեմ տեսնում ձեր բարությունը, չեմ տեսնում ձեր այն աչքերը , որոնք եկեղեցում հառված էին Հիսուսի պատկերին, չեմ լսում ձեր մեղայական ձայնը, որը հնչում էր խոստովանասենյակից; Դուք ավելի չար եք քան ես ու ես․․․, — ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԸ բարձրացավ տեղից ու բարձր բղավեց, — ԱՆԻԾՈՒՄ ԵՄ ՁԵԶ․․․ԲՈԼՈՐԻԴ ՝ ՀԱՏ-ՀԱՏ;

ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԸ չհասցրեց ավարտել խոսքը , երբ նրան պարուրեց ջահի կրակը, որի մեջ գոյացած յուղը վայրկենապես թեժացրեց կրակն ու սկսեց այրել ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԻ մարմինը։ Բոլորի բերանները բաց էին ու բոլորը հիացած էին նայում այդ տեսարանին, բոլորը հաղթանակած աչքերով էին նայում հավատացյալ վանականին, ով անիծեց նրանց; Ու ոչ ոք չգիտեր, որ մի քանի ամիս հետո պատերազմ է սկսվելու իրենց գյուղում ու բոլորն են կոտորվելու։

ՀՈԳԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ վեր թռավ անկողնուց ու նայեց ձեռքերին։ Մի՞թե այդ ձեռքերը ունակ էին սպանելու հարազատ ծնողներին, մի՞թե իր տատիկին հաջողվեց փրկվել այդ պատերազմում և հետո ծնվեց նա։ Իսկ անտեսանելի ուժը, որը սպանեց ՀԵՐԹԱՊԱՀԻ՞Ն։

-Ես կպաշտպանեմ քեզ , — շշնջաց նրա մեջ ՍԵՎ ՄՈՐՈՒՔԱՎՈՐԻ ձայնը։

Քիչ հետո ՀՈԳԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ այցելեց ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ։ Նա նստեց ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻ կողքին և շրթունքները մոտեցնելով ականջին շշնջաց․

-Ես կպաշտպանեմ քեզ․․․

ՎԵՐՋ

4 страница23 августа 2023, 11:32