(ՄԱՍ II) Հիվանդասենյակ 7
-Լսիր՝ ես ո՛չ ցանկություն ունեմ մեկ ժամից ավել այստեղ մնալու, ո՛չ էլ առավել ևս այդ մեկ ժամը ավել անցնկացնելու էս ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻ հետ, որը ժամ ավել է ինչ չի քնում ու տարօրինակ բաներ է անում։ Արի ու հերթափոխդ լրացրու, — երիտասարդ հերթապահը մեծ պատառ արեց խնձորից և քաղաքային հեռախոսի խոսափողը բարկացած դնելով նայեց ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻՆ, որը կծկվել էր մի անկյունում, խորը շունչ քաշեց և մոտեցավ նրան։ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ սկսեց դողալ, բայց հերթապահը հանգստացրեց նրան և խոնարհվեց նրա դիմաց։
-Գոնե մի բառ ասա, — սկզբում Հերթապահը հանգիստ էր տոնայնության մեջ, սակայն հետո սկսեց ագրեսիվ տոնով պահանջել նրանից, որ մի բառ խոսի։
— Ինչի՞ ես պիտի քո պատճառով ավել ժամ մնամ էստեղ, — Հերթապահը բարձր բղավում էր ու թվում էր, թե մի բառ ավել գոռալուց կարող է հարվածել։
Այդ ընթացքում ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ լուռ էր։ Երբ հերթապահը սկսեց ոտքերով հարվածել նրան, նա շշնջաց․
-Քո հարցերը անպայման կլուծեն։
ՀԵՐԹԱՊԱՀԸ չլսեց այս շշնջոցւը, ագրեսիվորեն շարունակում էր ոտքերով հարվածներ հասցնել՝ արդեն գիտակցությունը կորցրած ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻՆ։
-Էս ի՜նչ ես անում, հո՜ չես գժվել, — անվանգության աշխատողները բռնեցին ՀԵՐԹԱՊԱՀԻ ձեռքերից և նրան հեռացրին հիվանդասենյակից, — գոնե գիտե՞ս, որ քեզ կդատեն նման բռնության համար։
-Ես գնում եմ տուն ու ինձ չի հետաքրքրում՝ էդ հոգեկանին նայող կա , թե չէ։
-Եթե չես ուզում ինձ հետ խնդիրներ ունենալ, ուրեմն կսպասես, մինչև հերթափոխող կոլեգադ կժամանի, — անվտանգության աշխատակցի մարզված մարմինն ու սպառնացող՝ միաժամանակ հանգիստ տոնայնությունը ստիպեցին ՀԵՐԹԱՊԱՀԻՆ կատարել հրամանն ու սպասել «հերթափոխող կոլեգային»։
-Իսկ հիմա, եթե չես ուզում խնդիրներ ունենալ ու նման ծեծ չուտել նաև իմ կողմից, մտնում ես հիվանդասենյակ ու կարգի ես բերում հիվանդին, պառկեցնում ես, մինչև ռադդ կքաշես էստեղից, լսեցի՞ր, — ՀԵՐԹԱՊԱՀԻՆ թվում էր՝ հիմա անվտանգության աշխատակցի ծանր ձեռքը կհայտնվի նրա այտին ու ի պատասխան՝ փնչացնելով, շտապեց հիվանդասենյակ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻՆ ինչպես ՀԵՐԹԱՊԱՀԸ թողել էր, այդպես էլ մնացել էր գետնին, սակայն հիմա նա առավել ճնշված ու վախեցած տեսք ուներ։ ՀԵՐԹԱՊԱՀԸ մոտեցավ նրան ու մի պահ նկատեց նրա աչքերը, որոնք մե՛կ կարմրում էին, մե՛կ սովորական գույնին էին վերադառնում։ ՀԵՐԹԱՊԱՀԸ փորձեց բարձրացնել հիվանդին, երբ լսեց բջջայինի ձայնը։
-Փոքրի՜կս ես մի քիչ կուշանամ, — ՀԵՐԹԱՊԱՀԻ ձայնը փափուկ ու կեղծ էր հնչում։ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ նայում էր ՀԵՐԹԱՊԱՀԻ դեմքին, կարծես լսելով բջջայինից հնչող «փոքրիկի» ձայնը։ — ․․․․․Հա՜ էն հիմարը էլի մի ժամով ուշանալու է, կսպասեմ կգա ու կժամանեմ թռչնա՜կիս մոտ։
Հանկարծ ՀԵՐԹԱՊԱՀԸ սկսեց շշուկով խոսել։
-Իմ սիրած ներքնազգեստն ես, չէ, հագել, փոքրիկս, — ՀԵՐԹԱՊԱՀԸ թեքվեց անկյան կողմը, կարծես թաքցնելով հիվանդից էմոցիաները։
Այդ ժամանակ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ վեր կացավ տեղից ու կանգնեց ՀԵՐԹԱՊԱՀԻ ետևում; ՀԵՐԹԱՊԱՀԸ չէր նկատել նրան ու երջանկացած մանրամասնում էր «փոքրիկի» հետ ՝ թե ինչե՜ր են անելու, երբ վերադառնա տուն։
Երբ խոսակցությունն ավարտեց ու շրջվեց՝ նկատեց, որ հիվանդը իր նույն դիրքով, գլուխը կախ, նստած է պատի տակ։
-Արի ես քեզ պառկեցնեմ, որ այլևս դեմքդ չտեսնեմ, -ՀԵՐԹԱՊԱՀԸ բռնեց ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻ թևերից և փորձեց բարձրացնել նրան։ Սակայն կարծես ինչ-որ մեկը սկսեց կառավարել հիվանդին. նա արագ շրջվեց ՀԵՐԹԱՊԱՀԻ կողմը։ Աչքերը կարմրեցին ու նա խոսեց։ Ձայնի մեջ մեկի այլ ձայն կար։ Ու այդ երկրորդ ձայնը, որը ավելի սարսափելի էր, քան քիչ առաջ տեղի ունեցող բռնությունը, խոսեց ՀԵՐԹԱՊԱՀԻ հետ։
-Քեզ վատ ես պահում, շա՜տ վատ ես պահում։ Իսկ փոքր ժամանակ մայրիկդ քեզ սովորեցրել է, չէ, որ երբ վատ արարք ես գործում պիտի կա՛մ ներողություն խնդրես, կա՛մ թաթիկներիդ խփեմ։ Ի՞նչ կասես, — ՀԵՐԹԱՊԱՀԸ վախեցած թուքը կուլ տվեց և փորձեց փախչել, բայց հիվանդասենյակի դուռը ինչ-որ ուժ փակեց, և ՀԵՐԹԱՊԱՀԸ սկսեց օգնություն խնդրել։
-Փաստորեն ընտրում ես՝ թաթիկներին հարվածելը։ Դե ինչ, սկսենք հարվածել թաթիկներիդ։
ՀԵՐԹԱՊԱՀԻ մատները սկսվեցին հերթով կոտրվել, այնուհետև ուսից ձեռքը անջատվելով դուրս պրծավ մարմնից; ՀԵՐԹԱՊԱՀԸ ցավից կորցրեց գիտակցությունը, իսկ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ մի քանի րոպե նայելով ՀԵՐԹԱՊԱՀԻՆ սկսեց դողալ, չհավատալով, որ հենց նոր տեղի ունեցածը կատարվեց այլ ուժի կողմից, որը նրա մեջ էր և որը կառավարում էր իրեն։ Դողալով ընկավ գետնին, ու կարծես նրա մարմնից ինչ- որ մի բան անջատվեց ու ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ այդպես էլ մնաց գետնին պառկած։